- Մեր մասին > Ինչո՞ւ ՀՊՄՀ >
-
ՀՊՄՀ-ն հիմնադրվել է 1922 թվականին և ունի հարուստ պատմություն ու ավանդույթներ: Համալսարանը պատրաստում է բարձրակարգ մանկավարժներ՝ նպաստելով Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը:
ՀՊՄՀ-ն ընտրելու առավելությունները՝————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Մասնագիտությունների բազմազանություն: Համալսարանը միակն է հանրապետությունում, որը պատրաստում է ուսուցիչներ հանրակրթական ծրագրով ուսուցանվող բոլոր առարկաների գծով՝ ներառյալ հատուկ մասնագետներ և շախմատի ուսուցիչներ:
✔ Կրթաթոշակ 70-77.000 ՀՀ դրամ բնագիտամաթեմատիկական ուղղվածության մասնագիտություններով սովորելու դեպքում։
✔ Հատուկ և ներառական կրթություն: ՀՊՄՀ-ն ունի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ, որը կրթում է ուսուցիչներ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։
✔ Շախմատի ուսուցում: Համալսարանը միակն է, որը պատրաստում է շախմատի ուսուցիչներ և իր կազմում ունի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ, որն իր բնույթով ու առաքելությամբ բացառիկ է ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում:
✔Գիտահետազոտական հնարավորություններ: ՀՊՄՀ-ն ունի աստղադիտակ և ֆիզիկայի լաբորատորիա՝ Ռոմանյան սպեկտրոսկոպով, որոնք օգտագործվում են ուսումնական և գիտահետազոտական նպատակներով:
✔ Մեդիա հարթակներ: Համալսարանն ունի սեփական ռադիոալիք, որի հաղորդումները պատրաստում են ուսանողները, իսկ հեռարձակվում է աշխարհի 160 երկրներում, և հեռուստաարտադրություն՝ հեռարձակող հանրային մուլտիպլեքսում ներառված հեռուստաընկերություններով:
✔ Փակ կրթական շղթա: Համալսարանն ունի հիմնական և ավագ դպրոցներ, ինչը հնարավորություն է տալիս մասնագիտական կրթական ծրագրերը ապրոբացիա անել իրական պայմաններում՝ ապահովելով կրթության շարունակականությունը:
✔ ՀՊՄՀ-ն ունի նաև հարուստ մշակութային կյանք, որտեղ ուսանողները կարող են զարգացնել իրենց ստեղծագործական կարողությունները:
ՀՊՄՀ-ն առաջարկում է ուսանողների համար փորձի փոխանակման լայն հնարավորություններ՝ համագործակցելով եվրոպական և այլ տարածաշրջանների առաջատար համալսարանների հետ:
Միջազգային համագործակցություն և փոխանակման ծրագրեր
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Համալսարանն ակտիվորեն մասնակցում է մի շարք միջազգային կրթական ծրագրերի, ինչպիսիք են՝
- Erasmus+ շարժունության ծրագրեր
- DAAD (Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայություն)
- Tempus
- Արևելյան գործընկերության ծրագրեր
- և այլն
Ուսանողները կարող են մեկ կիսամյակ կամ ամբողջ տարի ուսանել եվրոպական համալսարաններում՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, մշակութային փորձ և բարելավելով մասնագիտական հմտությունները:
Ինչու՞ է դա կարևոր ուսանողների համար
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Միջազգային դիպլոմի արժեք` ուսանողները ծանոթանում են միջազգային փորձին և ձեռք են բերում փորձառություն, ինչը բարձրացնում է նրանց մրցունակությունը աշխատաշուկայում:
- Լեզվական հմտությունների զարգացում ՝ փոխանակման ծրագրերը խթանում են օտար լեզուների իմացությունը:
- Միջմշակութային փորձառություն ՝ ուսանողները ծանոթանում են միջազգային փորձին և ձեռք են բերում փորձառություն, ինչը բարձրացնում է նրանց մրցունակությունը աշխատաշուկայում:
Փոխանակման ծրագրերը հնարավորություն են տալիս————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Ուսումնառություն իրականացնել Ֆինլանդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում, և այլ երկրներում
- Մասնակցել համատեղ գիտահետազոտական նախագծերի
- Ձեռք բերել միջազգային կապեր և ստեղծել համագործակցության նոր հարթակներ
-
- Փոխանակման ծրագրեր
- Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարան, Բուդապեշտ, Հունգարիա
- Ավեյրոյի համալսարան, Ավեյրո, Պորտուգալիա
- Ռուժոմբերոկի կաթոլիկ համալսարան, Ռուժոմբերոկ, Սլովակիա
- Վիտաուտաս Մագնուսի անվան համալսարան, Վիլնյուս, Լիտվա
- Ռովիրիա և Վիրջիլի համալսարան, Տառագոնա, Իսպանիա
- Դմիտրի Կանտեմիրի անվան համալսարան, Տարգու Մյուրեշ, Ռումինիա
- Վրոցլավի համալսարան, Վրոցլավ, Լեհաստան
- Աթենքի ազգային համալսարան, Հունաստան
- Սիդլցեի համալսարան, Սիդլցե, Լեհաստան
- Մարիբորի համալսարան, Մարիբոր, Սլովենիա
- Սևիլիայի համալսարան, Սևիլիա, Իսպանիա
- Վալլադոլիդի համալսարան, Վալլադոլիդ, Իսպանիա
- Պանթեոնի համալսարան, Աթենք, Հունաստան
- Պարդուբիցեի համալսարան, Պարդուբիցե, Չեխիա
- Ա Կորունայի համալսարան, Ա Կորունա, Իսպանիա
- Օուլուի համալսարան, Օուլու, Ֆինլանդիա
- Պորտուի պոլիտեխնիակական ինստիտուտ
Համագործակցություն Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի հետ
Համաշխարհային բանկի կրթության որակ և համապատասխանություն ծրագրի շրջանակներում (APL 2)
TEMPUS ASPIRE՝ Առանձնահատուկ կարիքներով անձանց մուտքը հասարակություն
ՏԵՄՊՈՒՍ ARMAZEG (Անդրկովկասյան տարածաշրջանում շարունակական կրթության զարգացման ուղիները: Էլեկտրոնային ուսուցում (e-learning)
ՀՊՄՀ Հունգարական կենտրոնը բացառիկ հնարավորություն է տալիս ուսումնասիրել հունգարերեն, տիրապետել լեզվաբառարանին, պատմությանն ու մշակույթին։
-
ՀՊՄՀ-ն ապահովում է ուսանողների մասնագիտական աճը ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս՝ նրանց առաջարկելով կրթության և ինքնազարգացման լայն հորիզոններ նաև արտերկրում:
Ընտրելով ՀՊՄՀ-ն՝ դուք կստանաք որակյալ կրթություն, կզարգացնեք ձեր մասնագիտական հմտությունները Հայաստանում և արտերկրում և կնպաստեք Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը:
-
- Մասնագիտացումներ
✔ Բակալավրիատ
➜ Պատմություն
➜ Հասարակագիտություն
✔ Մագիստրատուրա
➜ Պատմություն
➜ Իրավագիտություն
➜ Հասարակագիտություն
➜ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
➜ Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա
➜ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա (առկա, հեռակա)
➜ Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա (առկա, հեռակա)
➜ Քիմիա
➜ Կենսաբանություն
➜ Աշխարհագրություն
➜ Կենսաբանություն-քիմիա
➜ Աշխարհագրություն-բնագիտություն
➜ Շրջակա միջավայրի գիտություններ
➜ Քիմիա
➜ Կենսաբանություն
➜ Աշխարհագրություն
➜ Շրջակա միջավայրի գիտություններ
➜ Լանդշաֆտային պլանավորում
➜ Հոգեբանություն
➜ Սոցիալական աշխատանք
➜ Սոցիալական մանկավարժություն
➜ Սոցիոլոգիա
➜ Հոգեբանություն
➜ Զինվորական հոգեբանություն
➜ Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
➜ Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն
➜ Սոցիալական և քաղաքական հոգեբանություն
➜ Գործնական հոգեբանություն
➜ Իրավաբանական հոգեբանություն
➜ Ընտանիքի հոգեբանություն
➜ Սոցիոլոգիա
➜ Սոցիալական մանկավարժություն
➜ Սոցիալական աշխատանք
➜ Մանկավարժական հոգեբանություն
➜ Ճգնաժամային հոգեբանություն և միջամտություն
➜ Կառավարման հոգեբանություն
➜ Անգլերեն լեզու և գրականություն
➜ Գերմաներեն լեզու և գրականություն
➜ Իսպաներեն լեզու և գրականություն
➜ Ռուսաց լեզու և գրականություն
➜ Անգլերեն լեզու և գրականություն
➜ Գերմաներեն լեզու և գրականություն
➜ Ռուսաց լեզու և գրականություն
➜ Ֆիզիկա
➜ Տեխնոլոգիա և ձեռնարկչություն
➜ Մաթեմատիկա
➜ Ինֆորմատիկա
➜ Մաթեմատիկա-ֆիզիկա
➜ Մաթեմատիկա-ինֆորմատիկա
➜ Ֆիզիկա
➜ Տեխնոլոգիա և ձեռնարկչություն
➜ Մաթեմատիկա
➜ Ինֆորմատիկա
✔ Բակալավրիատ
➜ Հատուկ մանկավարժություն
➜ Լոգոպեդիա
➜ Էրգոթերապիա✔ Մագիստրատուրա
➜ Լոգոպեդիա
➜ Հատուկ մանկավարժություն
➜ Արտթերապիա
➜ Էրգոթերապիա
➜ Հատուկ հոգեբանություն➜ Լրագրություն
➜ Ռեժիսուրա
➜ Գործիքային կատարողականություն (փողային-էստրադային, ժողգործիքներ)
➜ Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ
➜ Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն
➜ Օպերատորություն
➜ Կառավարում՝ ըստ ոլորտի
⤷ Գեղարվեստական լուսանկարչություն
⤷ Պարարվեստի մանկավարժություն
➜ Լրագրություն
➜ Ռեժիսուրա
➜ Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ
➜ Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն
➜ Օպերատորություն
➜ Կառավարում՝ ըստ ոլորտի
⤷ Պրոդյուսերական գործ
⤷ Գեղարվեստական լուսանկարչություն
⤷ Պարարվեստի մանկավարժություն՝ առկա