Կայքը փորձարկման փուլում է։

Շարունակական ուսուցում

 

Միջին մասնագիտական հաստատությունների բարձր և  գերազանց առաջադիմությամբ շրջանավարտների՝ բուհում ուսումը շարունակելու ընդհանուր դրույթներ

 


Կարգը սահմանում է ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՄՈՒՀ) գերազանց և բարձր առաջադիմությամբ շրջանավարտների՝ բուհում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու պայմաններն ու ընթացակարգը:

 


Հավակնորդի կարգավիճակ

————————————————————————————————————————————————————————————————————————————————————


Հավակնորդ կարող են համարվել նրանք, ովքեր ՄՄՈՒՀ-ում ուսումը ավարտել են «Լավ» կամ «Գերազանց» առաջադիմությամբ: Բուհ ընդունվելիս նրանց համար գործում են պայմաններ, ըստ որի ուսումնառած և բուհում նախընտրած մասնագիտության առարկայական տարբերությունները չեն գերազանցում 8-ը:

 


Կրթության կազմակերպման կարգը

————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

2014 թվականից առաջ ընդունված հավակնորդներ – Առկա կամ հեռակա ուսուցմամբ կարող են ընդունվել երկրորդ կուրս, եթե առարկայական տարբերությունների քանակը չեն գերազանցում 8-ը։

2014 թվականից հետո ընդունված հավակնորդներ – Ուսումը շարունակվում է միայն հեռակա համակարգում՝ երկրորդ կուրսից սկսած, եթե առարկայական տարբերությունները չեն գերազանցում 8-ը:

 


Առարկայական տարբերություն

————————————————————————————————————————————————————————————————————————————————————


Առարկայական տարբերություն է համարվում այն առարկան կամ մոդուլը, որը ներառված է բուհի մասնագիտության ուսումնական ծրագրում, բայց չի ընդգրկվել հավակնորդի ուսումնական պլանում, կամ որի բովանդակության ծավալը տարբերվում է 30%-ով և ավելի:

 


Ֆինանսական պայմաններ

————————————————————————————————————————————————————————————————————————————————————


Հավակնորդի ուսուցումը բուհում իրականացվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ հավակնորդն օգտվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից:

 


Համագործակցության համաձայնագիր

————————————————————————————————————————————————————————————————————————————————————


Ուսման շարունակման գործընթացն ապահովելու համար բուհերը և ՄՄՈՒՀ-ները կնքում են համագործակցության համաձայնագիր, որում սահմանվում են մասնագիտությունները: Հարկ եղած դեպքում համաձայնագիրը վերանայվում է:

 


Փաստաթղթերի ներկայացման ժամկետներ

————————————————————————————————————————————————————————————————————————————————————


Հավակնորդը կամ ՄՄՈՒՀ-ը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է բուհ՝ մինչև օգոստոսի 30-ը:

Մրցույթն անցկացվում է մինչև սեպտեմբերի 15-ը:

 


Անհրաժեշտ փաստաթղթեր

————————————————————————————————————————————————————————————————————————————————————


Միջին մասնագիտական հաստատության ավարտական վկայական
Առարկայական տարբերությունների վերաբերյալ տեղեկանք
Անձը հաստատող փաստաթուղթ
2 լուսանկար (3x4 չափի)
Ուսման վարձի անդորրագիր

 


Նպատակը

————————————————————————————————————————————————————————————————————————————————————


Այս կարգի նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին և ապահովել նրանց կրթության շարունակականությունը՝ նպաստելով մասնագիտական աճին և որակյալ մասնագետների պատրաստմանը:

 

Կապ հաստատել՝

+37410 597069

dimord@aspu.am

Բակալավրիատ

Մագիստրատուրա

Հետբուհական

Օտարերկրյա դիմորդ

Նախապատրաստական դասընթացներ

Շարունակական ուսուցում