-
- Դասախոսական կազմ՝ 129
- Ուսանողներ՝ 729
- Օտարերկրյա ուսանողներ՝ 7
Կուլտուրայի ֆակուլտետը հիմնադրվել է 1970 թվականին։ ֆակուլտետն ունեցել է ավելի քան 9000 շրջանավարտ։ Ֆակուլտետում դասավանդել և դասավանդում են արվեստի, մշակույթի և այլ ոլորտների անվանի գործիչներ։
Ֆակուլտետի դասախոսական և ուսանողական համակազմի ջանքերով պարբերաբար կազմակերպվում են համերգներ, միջոցառումներ, իսկ ֆակուլտետի կազմում գործող ուսանողական համույթներն ու խմբերը մասնակցում են տարբեր փառատոնների, ելույթ ունենում մարզերում, հանրակրթական հաստատություններում։
Ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատել՝ ըստ մասնագիտությունների
————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Լրագրող՝ հեռուստառադիոընկերություններում, տպագիր և էլեկտրոնային մամուլում
✔ Ռեժիսոր՝ հեռուստաընկերություններում, թատրոններում, այլ կառույցներում
✔ Պարուսույց-մանկավարժ՝ պարի մասնագիտացված կրթօջախներում, հանրակրթական դպրոցներում, պարային համույթներում
✔ Գրադարանավար-մատենագետ՝ գրադարաններում, արխիվներում
✔ Թանգարանագետ՝ թանգարաններում
✔ Գեղարվեստական լուսանկարիչ՝ հեռուստաընկերություններում, տպագիր և էլեկտրոնայի մամուլում, տարբեր հաստատություններում
✔ Օպերատոր՝ հեռուստաընկերություններում, կինոստուդիաներում, տարբեր հաստատություններում
✔ Երաժիշտ՝ երաժշտական ուսումնարաններում, ժողգործիքների և փողային նվագախմբերում
✔ Մշակույթի ոլորտի կառավարման մասնագետ՝ արվեստի և մշակույթի կենտրոններում
Ֆակուլտետի առավելությունները
————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Միջոցառումների կազմակերպում՝ թատերական, պարային բեմադրություններ, երաժշտական ներկայացումներ, կինոդիտումներ, վարպետության դասեր
✔ ՀՀ վաստակավոր և ժողովրդական արտիստներով, մշակույթի և արվեստի վաստակավոր գործիչներով, դոկտոր-պրոֆեսորներով համալրված դասախոսական կազմ
✔ Թատերական արվեստանոցներ, լուսանկարչական տաղավարներ, պարային, նվագախմբային փորձասրահներ, հանդերձարաններ
Ամբիոններ
————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Ռեժիսուրայի ամբիոն
✔ Երաժշտության ամբիոն
✔ Հեռուստառադիոլրագրության ամբիոն
✔ Օպերատորության,գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոն
✔ Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
✔ Թանգարանագիտության,գրադարանագիտության և մատենագիտության ամբիոն
Կուլտուրայի ֆակուլտետի դեկանատ
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
-
- Կուլտուրայի ֆակուլտետի կրթության իրականացման ձևեր
✔ Բակալավրիատ
➜ Գործիքային կատարողականություն (փողային-էստրադային, ժողգործիքներ)
➜ Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ
➜ Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն
➜ Գեղարվեստական լուսանկարչություն
✔ Մագիստրատուրա➜ Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ
➜ Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն