Կայքը փորձարկման փուլում է։

Համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը



ՀՊՄՀ-ի Հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կոլեգիալ կառավարման առանցքային մարմինն է, որը գործում է 5 տարվա ժամկետով՝ մասնակի կազմի փոփոխությամբ։ Խորհուրդը բաղկացած է 20 անդամից, որոնք ներկայացնում են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողությունը, ինչպես նաև ՀՀ Կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը։

 

 

Խորհրդի գործառույթները

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Հոգաբարձուների խորհուրդը կատարում է համալսարանի զարգացմանն ուղղված կարևորագույն գործառույթներ, ներառյալ՝

համալսարանի բյուջեի և ռազմավարական ծրագրերի քննարկում և հաստատում,

ռեկտորի տարեկան հաշվետվության լսում  և  գնահատում,

ռեկտորի ընտրություն։

 

 

Խորհրդի նախագահի դերը

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Խորհուրդն ընտրում է նախագահ, որը վարում է նիստերը և ապահովում խորհրդի որոշումների կատարման ընթացքը՝ նիստերի միջև ընկած ժամանակահատվածում։

Հոգաբարձուների խորհուրդը հանդիսանում է համալսարանի զարգացման ու կայունության ապահովման կարևոր հենասյունը՝ նպաստելով կրթական և կառավարչական գործընթացների արդյունավետ իրականացմանը

Հոգաբարձուների խորհուրդը առանցքային դեր ունի համալսարանի զարգացման գործում՝ ապահովելով նրա կայուն կառավարումն ու ռազմավարական պլանավորումը։

 

 

Հոգաբարձուների խորհրդի նախագահները՝

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան՝ 2021թ-ից 

 ՀՀ ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյան՝  2019-2021թթ.

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան՝ 2014-2018թթ.

ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյան՝  2010-2014թթ.

 

 

Հոգաբարձուների խորհուրդն առանցքային դեր ունի համալսարանի զարգացման գործում՝ ապահովելով նրա կայուն կառավարումն ու ռազմավարական պլանավորումը։