-
Ինչո՞ւ ընտրել մագիստրատուրան ՀՊՄՀ-ում
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
Այսօրվա աշխարհում մեծ պահանջարկ ունեն գիտելիքով զինված, հետազոտող, ստեղծագործող և համագործակցող մասնագետները։ Որակյալ մագիստրոսական կրթությունը ձեր ուղին է դեպի հաջող կարիերա և Հայաստանի զարգացման մեջ ներդրում:
ՀՊՄՀ-ն առաջարկում է ժամանակակից և մրցունակ կրթություն, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Մենք պատրաստում ենք առաջնորդների՝ կրթության, գիտության և հարակից ոլորտներում։Ֆինանսական աջակցություն
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
Եթե սովորում եք առկա մագիստրատուրայում և աշխատում եք, ապա ձեր աշխատավարձից գանձվող եկամտային հարկը կարող է փոխհատուցել ուսման վարձը։ Սա իրական հնարավորություն է անվճար կրթություն ստանալու։
ՀՊՄՀ-ի մագիստրատուրայի առկա ուսուցմամբ ուսանողների համար սահմանված է 70-77․000 դրամ կրթաթոշակ հետևյալ մասնագիտությունների համար՝✔ մաթեմատիկա
✔ ֆիզիկա
✔ ինֆորմատիկա
✔ տեխնոլոգիա և ձեռնարկչություն
✔ քիմիա
✔ աշխարհագրություն
✔ կենսաբանություն։
Գիտություն և հետազոտություն
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
ՀՊՄՀ-ն ստեղծում է բոլոր պայմանները գիտահետազոտական կարողունակությունների աճի համար․
✔ Մագիստրոսական թեմաների շտեմարան՝ հեշտ է գտնել արդիական թեմա
✔ Գիտական աշխատանքի կիսամյակային ստուգում
✔ Գիտական սեմինարներ և խորհրդատվություններ
✔ Համագործակցություն ՀՀ ԳԱԱ-ի և այլ գիտահետազոտական կենտրոնների հետ
✔ Բնագիտական ուղղություններով հնարավոր է թեզ գրել ՀՊՄՀ «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա» ոլորտի գերազանցության կենտրոնի լաբորատորիաներումԹեզը՝ որպես հաջողության նախագիծ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
Մենք մշակել ենք պարզ և արդար գնահատման համակարգ․➜ Մագիստրոսական թեզի պահանջները համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին, շեշտադրվել է հետազոտական բաղադրիչը
Դարձիր ՀՊՄՀ-ի մեծ համայնքի անդամ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
ՀՊՄՀ մագիստրատուրան միայն ուսման շարունակություն չէ. այն ձեր ինքնադրսևորման հարթակն է, եվրոպական որակի կրթություն ստանալու և կարիերայի զարգացման իրական հնարավորություն։
-
- Մասնագիտացումներ
✔ Բակալավրիատ
➜ Պատմություն
➜ Հասարակագիտություն
✔ Մագիստրատուրա
➜ Պատմություն
➜ Իրավագիտություն
➜ Հասարակագիտություն
➜ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
➜ Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա
➜ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա (առկա, հեռակա)
➜ Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա (առկա, հեռակա)
➜ Քիմիա
➜ Կենսաբանություն
➜ Աշխարհագրություն
➜ Կենսաբանություն-քիմիա
➜ Աշխարհագրություն-բնագիտություն
➜ Շրջակա միջավայրի գիտություններ
➜ Քիմիա
➜ Կենսաբանություն
➜ Աշխարհագրություն
➜ Շրջակա միջավայրի գիտություններ
➜ Լանդշաֆտային պլանավորում
➜ Հոգեբանություն
➜ Սոցիալական աշխատանք
➜ Սոցիալական մանկավարժություն
➜ Սոցիոլոգիա
➜ Հոգեբանություն
➜ Զինվորական հոգեբանություն
➜ Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
➜ Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն
➜ Սոցիալական և քաղաքական հոգեբանություն
➜ Գործնական հոգեբանություն
➜ Իրավաբանական հոգեբանություն
➜ Ընտանիքի հոգեբանություն
➜ Սոցիոլոգիա
➜ Սոցիալական մանկավարժություն
➜ Սոցիալական աշխատանք
➜ Մանկավարժական հոգեբանություն
➜ Ճգնաժամային հոգեբանություն և միջամտություն
➜ Կառավարման հոգեբանություն
➜ Անգլերեն լեզու և գրականություն
➜ Գերմաներեն լեզու և գրականություն
➜ Իսպաներեն լեզու և գրականություն
➜ Ռուսաց լեզու և գրականություն
➜ Անգլերեն լեզու և գրականություն
➜ Գերմաներեն լեզու և գրականություն
➜ Ռուսաց լեզու և գրականություն
➜ Ֆիզիկա
➜ Տեխնոլոգիա և ձեռնարկչություն
➜ Մաթեմատիկա
➜ Ինֆորմատիկա
➜ Մաթեմատիկա-ֆիզիկա
➜ Մաթեմատիկա-ինֆորմատիկա
➜ Ֆիզիկա
➜ Տեխնոլոգիա և ձեռնարկչություն
➜ Մաթեմատիկա
➜ Ինֆորմատիկա
✔ Բակալավրիատ
➜ Հատուկ մանկավարժություն
➜ Լոգոպեդիա
➜ Էրգոթերապիա✔ Մագիստրատուրա
➜ Լոգոպեդիա
➜ Հատուկ մանկավարժություն
➜ Արտթերապիա
➜ Էրգոթերապիա
➜ Հատուկ հոգեբանություն➜ Լրագրություն
➜ Ռեժիսուրա
➜ Գործիքային կատարողականություն (փողային-էստրադային, ժողգործիքներ)
➜ Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ
➜ Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն
➜ Օպերատորություն
➜ Կառավարում՝ ըստ ոլորտի
⤷ Գեղարվեստական լուսանկարչություն
⤷ Պարարվեստի մանկավարժություն
➜ Լրագրություն
➜ Ռեժիսուրա
➜ Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ
➜ Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն
➜ Օպերատորություն
➜ Կառավարում՝ ըստ ոլորտի
⤷ Պրոդյուսերական գործ
⤷ Գեղարվեստական լուսանկարչություն
⤷ Պարարվեստի մանկավարժություն՝ առկա
-
Ընդունելության ընթացքը
ՔԱՅԼ 1. Ծրագրի ընտրություն և ժամկետներին ծանոթացում
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
➜ Ծրագրի ընտրություն. Դիմորդը պետք է ընտրի ՀՊՄՀ-ում առաջարկվող մագիստրոսական ծրագրերից մեկը: Համալսարանի 10 ֆակուլտետներում կազմակերպվում է 45 առկա և 10 հեռակա մագիստրոսական ծրագրեր:
Յուրաքանչյուր ծրագիր մշակված է՝ հաշվի առնելով Հայաստանի զարգացման առաջնահերթությունները և համապատասխանեցված է եվրոպական չափորոշիչներին՝ բովանդակային և կառուցվածքային առումով։
➜ Դիմում-հայտ. Դիմում-հայտում կարող է նշվել մագիստրոսական միայն մեկ կրթական ծրագիր:
➜ Ժամկետներ (2025-2026 ուսումնական տարվա համար).
✔ Առկա ուսուցում՝
▪ Առաջին փուլ՝ հունիսի 15-ից հուլիսի 2-ը:
▪ Երկրորդ փուլ՝ հուլիսի 2-ից օգոստոսի 22-ը:
✔ Հեռակա ուսուցում՝ հուլիսի 2-ից հոկտեմբերի 3-ը:
ՔԱՅԼ 2. Փաստաթղթերի հավաքագրում և ներկայացում
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
Դիմորդը ընդունելության համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
✔ Մագիստրատուրայի ընդունելության լրացված դիմում-հայտ։
✔ Բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակը և պատճենները։
◦ Հատուկ դեպք. Եթե ներկայացվում է արտասահմանյան բուհի դիպլոմ, անհրաժեշտ է ներկայացնել նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք՝ դիպլոմի համարժեքության մասին։
✔ Անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը։
✔ Զինվորական գրքույկի բնօրինակը և պատճենը (արական սեռի դեպքում) (1-4-րդ և 18-19-րդ էջերը)։
✔ 2 լուսանկար (3x4 չափսի)։
✔ Վճարման անդորրագիրը՝ ընդունելության ծառայությունների համար։
✔ ՄՈԳ-ը հաստատող փաստաթուղթ՝ անվճար ուսուցման դեպքում։
ՔԱՅԼ 3. Վճարումների կատարում——————————————————————————————————————————————————————————————————————————————————
➜ Ընդունելության ծառայությունների վճար. Անհրաժեշտ է բուհի հաշվեհամարին փոխանցել 3000 ՀՀ դրամ։➜ Վճարման մանրամասներ. Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում պետք է նշել դիմորդի անունը և ազգանունը (Հաշվեհամար՝ «Ամերիաբանկ» Հ/Հ 1570027790960100)։➜ Վերադարձի բացակայություն. Անկախ ընդունելության արդյունքներից՝ տվյալ գումարը դիմորդին չի վերադարձվում։ՔԱՅԼ 4. Ընդունելության քննությունների (հարցազրույցների) մասնակցություն
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
Դիմորդը մասնակցում է ընտրված ծրագրի համար նախատեսված ընդունելության քննություններին (հարցազրույցներին):➜ Առկա ուսուցման ընդունելության քննությունները (հարցազրույցները) կանցկացվեն օգոստոսի 25-29-ը։➜ Հեռակա ուսուցման քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 6-9-ը։➜ Դիմորդները կարող են ծանոթանալ մագիստրատուրայի առկա և հեռակա հարցաշարերին՝ համալսարանի կայքում՝ ստորև։ՔԱՅԼ 5. Հետագա ընթացակարգեր
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
➜ Պայմանագրի կնքում. Ընդունելության հրամանը ստանալուց հետո դիմորդը պետք է ծանոթանա «ՀՊՄՀ-ուսանող պայմանագրի նմուշին» (մագիստրատուրա)։➜ Եկամտային հարկի փոխհատուցում. ՀՀ-ում հավատարմագրված բուհերի մագիստրատուրայի առկա ուսուցմամբ սովորողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկը, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով, ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է։➜ Լրացուցիչ հարցեր. Ընդունելության վերաբերյալ այլ մանրամասների համար կարող եք զանգահարել Դիմորդների ներգրավման բաժին՝ (+37410) 597069 կամ (+37477) 597069։