Կայքը փորձարկման փուլում է։

Գիտահետազոտական կենտրոն

————————————————————————————————————————————————————————————————————————


Մանկավարժական համալսարանի գիտահետազոտական կենտրոնը հիմնադրվել է 2007 թվականի փետրվար ամսին: 2008 թվականից այն ներառված է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում և զարգացում ծրագրի ցանկում:


Գիտահետազոտական կենտրոնը տարբեր տարիների ղեկավարել են պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Վաղարշակի Քոսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու Արթուր Արմենի Թադևոսյանը։

Այժմ Կենտրոնը ղեկավարում է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Երեմի Վարդանյանը։

 

Նպատակներ

————————————————————————————————————————————————————————————————————————

✔ Զարգացնել համալսարանի գիտահետազոտական գործունեությունը

✔ Ձևավորել մրցունակ գիտական և նորարարական ներուժ

✔ Ապահովել անցում՝ հետազոտական համալսարանի կարգավիճակի 

 

Խնդիրներ

————————————————————————————————————————————————————————————————————————

✔ Բարձրացնել գիտահետազոտական աշխատանքների արդյունավետությունը

✔ Զարգացնել գիտահրատարակչական գործունեությունը

✔ Պատրաստել և վերապատրաստել գիտական կադրեր

✔ Աջակցել մտավոր գործունեության արդյունքների տարածմանը

✔ Նպաստել գիտության զարգացմանը՝ ըստ միջազգային չափանիշների

 

Կառուցվածք

————————————————————————————————————————————————————————————————————————

ՀՊՄՀ Գիտահետազոտական կենտրոնը միավորում է մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ և կրթական կառույցներ, որոնք միասին ձևավորում են համալիր գիտական միջավայր։


Կառույցը ոչ միայն խթանում է գիտության և տեխնոլոգիաների նորարարական ուղղությունների զարգացումը, այլև նպաստում է համալսարանի վերափոխմանը դեպի հետազոտական համալսարանի նոր մակարդակ։

 

 

ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

1. «Շախմատ» ԳՀԻ ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում,
2. «Բնագիտական հետազոտությունների ինստիտուտի պահպանում ու զարգացում»
• «Քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի լաբորատորիա»,
• «Կենսաբանական ակտիվ միացությունների ուսումնասիրման և կենսաանվտանգության» գիտական լաբորատորիա,
• «Էկոլոգիական մոնիտորինգի և գնահատման» գիտական լաբորատորիա:
3. «Փոխակերպական հասարակության հիմնախնդիրները. Մեթոդաբանական, պատմագիտական եվ լեզվաբանական տեսանկյուններ»,
• «Փիլիսոփայական հետազոտությունների գիտական լաբորատորիա»
• «Մանկավարժահոգեբանական հետազոտությունների գիտական լաբորատորիա»


ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

1. Հայաստանում և Սփյուռքում պատմության ուսուցման հիմնախնդիրների հետազոտության գիտական կենտրոն


ԹԵՄԱՏԻԿ ԾՐԱԳՐԵՐ


1. «Ազգամիջյան զարգացումները և բնակչության էթնիկ խմբերի տեղաշարժերը Հայաստանի Հանրապետությունում 1918-1990-ական թվականներին»
2. «Հայաստանի պատմա-աշխարհագրական և հոգևոր-կրոնական նկարագիրը 19-րդ դարի օտար հեղինակների աշխատություններում»,
3. «Հայաստանի անկախ պետականության գաղափարի փոխակերպումները 1877-1923 թվականներին»:

 

Կապ հաստատել՝

+37410 597079

researchcenter@aspu.am