-
- Դասախոսական կազմ՝ 69
- Ուսանողներ՝ 564
- Որից օտարերկրյա ուսանողներ՝ 7
Ֆակուլտետը հիմնադրվել է 1959 թվականին։ Տարբեր տարիներին ֆակուլտետում դասավանդել են անվանի արվեստագետներ, որոնք մեծ դեր են խաղացել կրթության և արվեստի զարգացման գործում՝ Կարապետ Մինասյան, Հմայակ Ավետիսյան, Էդուարդ Իսաբեկյան, Հովհաննես Զարդարյան, Սուրեն Սաֆարյան, Ղուկաս Չուբարյան, Արա Շիրազ և այլք։
Ֆակուլտետն ունի 3 ցուցասրահ-լսարան՝ կահավորված բարձրարժեք արվեստի գործերով։ Հաճախ կազմակերպվում են ուսանողական և դասախոսական ցուցադրություններ, գիտական կոնֆերանսներ։ Հազարավոր շրջանավարտներ աշխատում են դպրոցներում, բուհերում և մշակութային տարբեր հաստատություններում։ Ֆակուլտետն ունի բազմաթիվ շրջանավարտներ, որոնք մեծանուն արվեստագետներ են, մշակութային գործիչներ։
Ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատել կերպարվեստի, երգ-երաժշտության ուսուցիչներ դպրոցներում, մասնագիտական ոլորտի աշխատակիցներ թանգարաններում, մշակութային և արվեստի գործերի գնահատման կենտրոններում, վարել խմբակներ, զբաղվել կերպարվեստի ոլորտին առնչվող գործունեությամբ, որպես դեկորատիվ-կիրառական արվեստի մասնագետներ, հագուստի նախագծողներ և մոդելյերներ։Ֆակուլտետի առավելությունները
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Ուսման վարձի եկամտահարկի վերադարձը գործում է միայն մագիստրատուրայում՝ արվեստի տեսություն, պատմություն և կառավարում բաժնի համար
✔ Համագործակցություն արվեստի արտասահամանյան բուհերի հետ
✔ Իրականացնում է հետբուհական կրթություն (ասպիրանտուրա)
✔ Լավագույն ուսանողներին աջակցություն՝ աշխատանքով ապահովման հարցում
✔ Պարբերական այցեր թանգարաններ, ցուցահանդեսներ, մշակութային կենտրոններ
✔ Ուսանողական հոդվածների ժուղովածուի հրատարակում
✔ Մասնակցություն միջազգային սիմպոզիումների
Ամբիոններ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Կերպարվեստի ամբիոն
✔ Երաժշտության մանկավարժության ամբիոն
✔ Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոն
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանատ
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
-
- Գեղարվեստական կրթության ֆակուլտետի կրթության իրականացման ձևեր