-
- Դասախոսական կազմ՝ 35
- Ուսանողներ՝ 331
- Օտարերկրյա ուսանողներ՝ 11
Ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին, սակայն հատուկ ոլորտի մասնագետներ Հայաստանում պատրաստել են 1980-ական թվականներից․ դեֆեկտոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 1982 թվականին՝ Մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկաների ֆակուլտետի կազմում:
Ֆակուլտետի դասախոսները համագործակցում են կրթական և առողջապահական ոլորտի տարբեր կառույցների, մասնագետների հետ, մասնակցում միջազգային գիտաժողովների, ներգրավված են կրթական, վերականգնողական և բժշկական հաստատությունների մանկավարժահոգեբանական աշխատանքներում։ Այն նպաստում է ֆակուլտետի միջազգայնացմանը, համատեղ աշխատանքների իրականացմանը, ուսանողների տեսագործնական գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացմանը։
Ֆակուլտետի առաքելությունն է պատրաստել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հետ աշխատող որակյալ կադրեր, հաշմանդամություն ունեցող երեխաների, ուսանողների ու աշխատակիցների համար ապահովել մատչելի միջավայր, ցուցաբերել մասնագիտական աջակցություն։
Ֆակուլտետն ակտիվ մասնակցություն ունի ԿԱՊԿ ունեցող անձանց սոցիալական վարքի ներքին կարգավորման մեխանիզմների ձևավորման և զարգացման հարցերում, ապահովում է մասնագիտական կրթության որակը, իրականացնում է ինստիտուցիոնալ ինքնագնահատում, մշակում է բարձրագույն մասնագիտական կրթության պետական չափորոշիչներ, կազմակերպում է մասնագիտական վերապատրաստումներ, միջազգային գիտաժողովներ, ժամանակակից հետազոտությունների վրա հիմնված գիտելիքների կիրառման և դասավանդման մեթոդների կատարելագործման գիտահետազոտական աշխատանքներ։
Ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատել հատուկ մանկավարժ, հատուկ հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապիստ և արտթերապիստ կրթական, բժշկական և վերականգնողական ոլորտներում՝ դպրոցներում, ն/դ հաստատություններում, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, զարգացման տարբեր կենտրոններում, մասնագիտացված հաստատություններում (մանկատներ, ԼԽՈՒԵ, ՏԽՈՒԵ դպրոցներ, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սոցիալական տներ, հոգեբուժարաններ, ծերանոցներ և այլն)։Ֆակուլտետի առավելությունները
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Հատուկ կրթության ոլորտի մասնագետներ պատրաստող միակ ֆակուլտետն է Հայաստանում
✔ Միջազգային համագործակցության լայն շրջանակ
✔ Բարձր որակավորում ունեցող դասախոսական կազմ
✔ Հարմարավետ ուսումնական միջավայր
✔ Միջազգային և տարածաշրջանային վերապատրաստումներ, գիտական աշխատությունների, առաջավոր փորձի լուսաբանում
Ամբիոններ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոն
✔ Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոն
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկանատ
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
-
- Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի կրթության իրականացման ձևեր
✔ Բակալավրիատ
➜ Հատուկ մանկավարժություն
➜ Էրգոթերապիա
✔ Մագիստրատուրա