- Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ > Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոն >
Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոն
Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնը հիմնադրվել է 2011 թվականին: Այն պատրաստում է լոգոպեդներ, էրգոթերապիստներ և արտթերապիստներ. նշված մասնագիտություններն ունեն լայն պահանջարկ ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնը համալրված է գիտական աստիճան ունեցող դասախոսներով, որոնք ծավալում են նաև ակտիվ պրակտիկ գործունեություն։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ուսումնական գործընթացի որակի բարձրացման նպատակով ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են մասնագիտական վերապատրաստումների, միջազգային գիտաժողովների, իրականացնում փորձի փոխանակման տարբեր ծրագրեր:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Դասավանդումն ընթանում է ժամանակակից տեխնոլոգիաների լայն կիրառմամբ և ուսանողակենտրոն մոտեցմամբ: Ուսումնական գործունեությունը ժամանակին համահունչ դարձնելու նպատակով՝ ամբիոնում պարբերաբար նորացվում են ուսումնական պլանները, ծրագրերը, որոշ առարկաների դասավանդման համար արտասահմանից հրավիրվում են տվյալ բնագավառի լավագույն մասնագետները:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ուսումնական գործընթացը հագեցած է պրակտիկաներով, ինչը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերած տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Ամբիոնը պարբերաբար կազմակերպում է գիտահանրամատչելի միջոցառումներ, որոնք օգնում են ուսանողներին կայանալու որպես ոլորտի մասնագետ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Լոգոպեդները, էրգոթերապիստները, արտթերապիստներն աշխատում են ուսումնական և բժշկական հաստատություններում (մանկապարտեզներ, դպրոցներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, վերականգնողական կենտրոններ, զարգացման կենտրոններ և այլն):