Հետբուհական

ՀՊՄՀ-ն իրականացնում է գիտական կադրերի պատրաստում ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության միջոցով: Հետբուհական կրթությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հաստատած նորմատիվային ակտերի համաձայն:
Հետբուհական կրթության հիմնական ուղղությունները
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Ասպիրանտուրա
✔ Դոկտորանտուրա
✔ Հայցորդություն
Ուսուցման ձևերը
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Առկա ասպիրանտուրայի ուսուցում՝ տևողությունը մինչև 3 տարի
✔ Հեռակա ասպիրանտուրայի ուսուցում՝ տևողությունը մինչև 4 տարի
✔ Հայցորդություն՝ տևողությունը մինչև 5 տարի
Ուսուցման հիմունքները
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Անվճար (ասպիրանտուրա)
✔ Վճարովի (հայցորդություն)
Մասնագիտությունների ուղղությունները
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Մանկավարժական գիտություններ
- Դասավանդման մեթոդիկա
- Հոգեբանական գիտություններ
- Հայագիտություն
- Փիլիսոփայություն
ՀՊՄՀ-ի հայցորդական համակարգում սովորում են նաև արտերկրի քաղաքացիներ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Ասպիրանտները, հայցորդները, դոկտորանտները գիտական հետազոտություններ կատարելիս օգտվում են բուհի գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, ինչպես նաև ունեն գործուղումների իրավունք:
✔ 2015 թվականից բուհի «Ասպիրանտուրայի բաժնի» գործառույթները տեղափոխվել են Գիտահետազոտական կենտրոն։
✔ Բազմաթիվ ասպիրանտներ, հայցորդներ, դոկտորանտներ պաշտպանել են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ:
Պահանջվող փաստաթղթեր
Ասպիրանտուրա
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1. Ասպիրանտուրա ընդունվելու համար տրվում է դիմում հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1) բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
2)օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
4) անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
5) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի),
6) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
2. Ստորև նշված օտար լեզուներից որևէ մեկից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝
1) անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը,
2) ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիէՖ)՝ 200 միավորը,
3) գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:
Հայցորդություն
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում համալսարանի ռեկտորին` նշելով ընտրած մասնագիտությունը:
2. Մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի և դրա հավելվածի պատճենները /օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին/:
3. Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները:
4. 2 տպագրված հոդված կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ:
5. 3 լուսանկար /3x4 չափի/:
6. Ինքնակենսագրություն /CV/:
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
Խորհրդատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով (+374)10597079 հեռախոսահամարին կամ գրելով researchcenter@aspu.am էլ.հասցեին։
Օգտակար հղումներ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
➜ Հարցաշարեր