Օտարերկրյա դիմորդ

Սփյուռքահայ և օտարերկրյա ուսանողների ընդունելության ուղեցույց
Ընդունելության ընդհանուր կարգեր
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումների՝ ապահովելով արդար, թափանցիկ և հարմարեցված գործընթաց։
Հիմք՝
- ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 700-Ն որոշում
- ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշում
Փաստաթղթերի ներկայացում
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ո՞ւմ դիմել
➜ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Վազգեն Սարգսյան 3, Երևան 0010
+374 10 599647 / +374 10 599646
secretariat@escs.am
➜ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ընդունող հանձնաժողով
Խանջյան 5, 1-ին հարկ,
+374 10 597069
➜ Միջազգային համագործակցության բաժին
Տիգրան Մեծ 17, 301 սենյակ
+374 10 597053
interdep@aspu.am
Պահանջվող Փաստաթղթեր
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Դիմում (համաձայն ձևի)
- Դիմում-հարցաթերթիկ
- Բժշկական տեղեկանք (թարմ՝ 1 ամսվա ընթացքում)
- Անձնագրի պատճեն
- Ծննդյան վկայական կամ մկրտության վկայական (սփյուռքահայերի համար)
- Կրթական աստիճանի վկայական (ապոստիլով կամ նոտարական թարգմանությամբ)
- 3x4 չափի լուսանկար (4 հատ)
- CV (հայերեն, ռուսերեն կամ անգլերեն)
- Գիտական ռեֆերատ (մագիստրոսության կամ ասպիրանտուրայի համար)
Փաստաթղթերի ներկայացման ժամկետներ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
➜ Բակալավրիատ (անվճար առկա ուսուցում) – հունիսի 15 - օգոստոսի 25
➜ Բակալավրիատ (վճարովի առկա ուսուցում) – հունիսի 15 - սեպտեմբերի 22
➜ Մագիստրատուրա (վճարովի առկա ուսուցում) – հունիսի 15 - հոկտեմբերի 6
➜ Ասպիրանտուրա – հունիսի 15 - դեկտեմբերի 1
➜ Նախապատրաստական դասընթացներ – հունիսի 15 - նոյեմբերի 10
Նախապատրաստական դասընթացներ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Ուսման տևողությունը – 8 ամիս
✔ Լեզուներ – Հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն
✔ Վարձավճար – 420,000 դրամ
✔ Հավաստագրի տրամադրում – Դասընթացի ավարտին տրվում է հավաստագիր, որը թույլ է տալիս մասնակցել ընդունելությանը։
Վիզա և կացության կարգավիճակ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Վիզա
Տեղեկատվություն՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
✔ Կացության կարգավիճակ
Դիմել Միջազգային համագործակցության բաժին՝ անձնագրի թարգմանությամբ, 3x4 չափի լուսանկարներով և բժշկական տեղեկանքով։
Կացարան
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
ՀՊՄՀ-ն հանրակացարան չունի։
Տրանսպորտ և սնունդ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Տրանսպորտ – Քաղաքային երթուղիների արժեքը՝ 150 դրամ (≈ $0.5)
- Տաքսի – 1 կմ՝ 100 դրամ
- Սնունդ – Միջին օրական արժեք՝ 10-20$
- Համալսարանում գործում են ուսանողական ճաշարաններ։
Առողջություն և ապահովագրություն
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ուսանողները պարտավոր են ապահովագրել իրենց առողջությունը անձնապես։