Կայքը փորձարկման փուլում է։

Ուսանողական կյանք

Ուսանողական կյանք

Սիրելի ուսանող,

Բարի գալուստ։

Սրտանց ողջունում ենք ձեզ ՀՊՄՀ-ի մեծ ընտանիքում և շնորհավորում՝ ուսումնական հաստատության ուսանող դառնալու առիթով։ Դուք ընտրել եք գիտելիքների և հմտությունների ձեռքբերման կարևոր ուղի, և մենք հավատում ենք, որ միասին կարող ենք հասնել մեծ բարձունքների։

 

ՀՊՄՀ-ն կրթական, գիտական ու մշակութային ավանդույթներով հարուստ հաստատություն է, որը մեծ պատասխանատվությամբ է մոտենում յուրաքանչյուր ուսանողի կրթության որակին և նրա անձնական զարգացմանը։ Մեր նպատակն է ձեզ տալ այն գիտելիքները և գործիքները, որոնք կօգնեն կայանալ որպես մասնագետ և բարձրակարգ մասնագետ ձեր նախընտրած ոլորտում։

 

Այս տարիները լի կլինեն նորարարությամբ, մասնագիտական աճով և հետաքրքիր մարտահրավերներով։ Հավատում ենք, որ մեր համալսարանի գիտելիքներով հարուստ ու բազմակողմանի միջավայրում դուք կունենաք հիանալի հնարավորություններ՝ բացահայտելու ձեր կարողությունները, զարգացնելու հմտությունները և ստեղծելու ամուր հիմք ձեր և մեր հայրենիքի ապագայի համար։

 

Մեր ակադեմիական կազմն ու վարչական թիմը միշտ պատրաստ են աջակցել ձեզ՝ ցանկացած հարցով։ Ուսուցման գործընթացը կազմակերպվում է այնպես, որ դուք ոչ միայն ձեռք բերեք տեսական գիտելիքներ, այլև դրանք գործնականում կիրառման փորձ:

 

Շնորհակալություն, որ ընտրել եք մեզ։

Հաջողություններ և ի գործ։

Հարգանքով, 

Ձեր ՀՊՄՀ

 

Կապ հաստատել՝

Տիգրան Մեծի 17

+37410 597000

aspu@aspu.am

Ուսանողական խորհուրդ

Ուսանողական գիտական ընկերություն

Կարիերայի կենտրոն

Կամավորական աշխատանք և պրակտիկա