-
- Դասախոսական կազմ՝ 28
- Ուսանողներ՝ 241
- Օտարերկրյա ուսանողներ՝ 10
Ֆակուլտետը հիմնադրվել է 1938-1939 ուսումնական տարում։ Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում փակվել, ապա վերաբացվել է 1945 թվականին:
Ֆակուլտետում դասավանդել են Հայաստանում և ԽՍՀՄ-ում հայտնի գիտնականներ Կամսար Ավետիսյանը, Սահակ Կարապետյանը, Վովա Բաբայանը և այլոք։
Ներկայումս ֆակուլտետի դասախոսական կազմի մեծ մասը նրանց սաներն են, որոնք շարունակում են իրենց ուսուցիչների լավագույն ավանդույթները: Ֆակուլտետը հագեցած է մասնագիտական լաբորատորիաներով, անհրաժեշտ դիդակտիկ պարագաներով։
Ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հանրակրթական հաստատություններում որպես համապատասխան առարկաների ուսուցիչներ, ինչպես նաև բնապահպանության նախարարությունում, գիտահետազոտական հաստատություններում, լաբորատորիաներում, Լանդշաֆտային պլանավորում մասնագիտությամբ շրջանավարտները՝ քաղաքապետարանաի համապատասխան ծառայությունում։Ֆակուլտետի առավելությունները
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ 70․000-77․000 դրամ կրթաթոշակ ուսանողներին
✔ «Լանդշաֆտային պլանավորում» մասնագիտությամբ միակ ֆակուլտետը հայաստանում
✔ Ինտեգրված մասնագիտություններով՝ կենսաբանություն-քիմիա և աշխարհագրություն-բնագիտություն կրթական ծրագրերով ուսուցում
✔ Տեխնիկապես հագեցած լաբորատորիաներ
✔ Գիտամանկավարժական մեծ ներուժ և բարձր որակավորում ունեցող ակադեմիական անձնակազմ
✔ Միջազգային գիտաժողովներին և գիտական նստաշրջաններին ակտիվ մասնակցություն
✔ Անդամակցություն հանրապետությունում գործող գիտական աստիճանաշնորհման խորհուրդներին
Ամբիոններ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
✔ Կենսաբանության,քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանատ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
-
- Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի կրթության իրականացման ձևեր