- Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ > Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոն >
Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Բուհի հիմնադրումից մինչև 1948 թվականը գործել է կենսաբանական առարկաների միասնական ամբիոն, իսկ 1948-1949 թթ. կենսաբանական առարկաների միասնական ամբիոնի բազայի վրա կազմավորվել են ֆակուլտետի առանձին ամբիոններ՝ Բուսաբանության, կենդանաբանության և կենսաբանության դասավանդման մեթոդիկայի, գյուղհիմունքների ամբիոնները։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ձևավորվեց համեմատաբար վերջերս՝ 2019 թվականին, երբ միավորվեցին Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի և Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնները:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Այդ ամբիոնները Մանկավարժական համալսարանի ստեղծման օրվանից անցել են պատմական երկար ուղի՝ տարբեր տարիներին կրելով տարբեր անվանումներ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Մասնավորապես՝ Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը եղել է Բուսաբանության և Կենդանաբանության և կենսաբանության դասավանդման մեթոդիկայի ամբիոնների իրավահաջորդը, իսկ Քիմիայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը ձևավորվել է Օրգանական և ֆիզիկական քիմիա և Անօրգանական և կենսաբանական քիմիա ամբիոնների միավորման արդյունքում։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Այդ ամբիոնները ղեկավարվել են կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Լևոն Վռամի Հարությունյանը, Մարտին Երեմի Համբարյանը, Արտաշես Նորայրի Զիրոյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Վարազդատի Թանգամյանը, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մեժլում Լևոնի Երիցյանը, քիմիական գիտությունների թեկնածու, պրոֆեսորի պաշտոնակատար Աշոտ Վարդգեսի Բաբախանյանը։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Այժմ Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման ամբիոնը ղեկավարում է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խաչատուրի Պիպոյանը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնում աշխատում է 4 պրոֆեսոր, 1 պրոֆեսորի պաշտոնակատար, 6 դոցենտ, 2 դասախոս:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Նրանք դասավանդում են 23 մասնագիտական առարկա՝ «Կենսաբանություն» և «Կենսաբանություն-քիմիա» բակալավրական մասնագիտությունների գծով, 20 մասնագիտական առարկա՝ «Քիմիա» բակալավրական մասնագիտության գծով, 34 մասնագիտական առարկա՝ «Կենսաբանություն» և «Քիմիա» մագիստրոսական մասնագիտությունների գծով։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Վերջին տասնամյակում ամբիոնն իրականացրել է մի շարք բարեփոխումներ։ Մասնավորապես ՝ ստեղծվել են «Կենսաբանության» և «Քիմիայի» լաբորատորիաներ, հետևողականորեն աշխատանքներ են տարվում ամբիոնը երիտասարդ կադրերով համալրելու ուղղությամբ, ամբիոնի դասախոսները հրատարակում են բուհական ձեռնարկներ և դասագրքեր հանրակրթական դպրոցների համար, ամբիոնի աշխատակիցների մեծ մասը մասնակցում է պետական պայմանագրային թեմատիկ և միջազգային դոնորների տրամադրած դրամաշնորհների հիման վրա կատարվող ծրագրերի իրականացման աշխատանքներին։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնը գիտամանկավարժական գործունեության շրջանակներում համագործակցում է հանրապետության մի շարք գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի հետ: