Կայքը փորձարկման փուլում է։

Գրադարան

Գրադարան

————————————————————————————————————————————————————————————————————————

 

ՀՊՄՀ գրադարանը հիմնադրվել է 1922 թվականին՝ 190 գրքով։ Ժամանակի ընթացքում գրադարանի ֆոնդը զգալիորեն հարստացել է, համալրվելով մոտ 4000 գրքով՝ ստացված հանրային գրադարանից և Երևանի պետական համալսարանից, ինչպես նաև 3000 հայագիտական և պատմագիտական գրքերով՝ բերված Սբ. Էջմիածնի Մատենադարանից։

Գրադարանը տարբեր տարիներ ղեկավարել են 

✔ Դուխիկ Մովսիսյանը (մինչև 1961 թ.)

✔ Ադրինե Աբելյանը (1961-1995 թթ.)

✔ Տիգրան Հովհաննիսյանը (1995-2009 թթ.)

✔ 2009 թվականից գրադարանի տնօրենը մատենագետ, պատմաբան, մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցն է։


1989 թվականին գրադարանը ստացել է գիտական գրադարանի կարգավիճակ։ 2021 թվականի դրությամբ գրադարանի ֆոնդը կազմել է 513,017 միավոր, ներառյալ դասագրքեր, ուսումնամեթոդական և գեղարվեստական գրականություն։

Գրադարանը սպասարկում է ավելի քան 18 000 ընթերցող, որոնք օգտվում են հետևյալից՝

✔ Երկու աբոնեմենտային բաժիններ

✔ Վեց ընթերցասրահ

✔ Մասնագիտական կաբինետներ

 

Բացի այդ, գրադարանը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով։


Գրադարանի ֆոնդի համալրումը կատարվում է համալսարանի միջոցներով և նվիրատվություններով։ Այն ունի նաև էլեկտրոնային գրականության շտեմարան, որտեղ ընդգրկված է ավելի քան 17,000 դասագիրք, ձեռնարկներ և ատենախոսություններ՝ հայերեն, ռուսերեն և այլ օտար լեզուներով։

 

Կապ հաստատել՝

+37410 597072

library@aspu.am