-
- Դասախոսական կազմ՝ 62
- Ուսանողներ՝ 841
- Օտարերկրյա ուսանողներ՝ 10
Ֆակուլտետը հիմնադրվել է 1948-1949 ուստարում, իսկ 1956 թվականին վերակազմավորվել է՝ ներառելով դպրոցական և նախադպրոցական բաժինները։ 1957 թվականին հիմնադրված հոգեբանության լաբորատորիան ֆակուլտետի և մասնագիտական ամբիոնի հետ միասին եղել է հայ հոգեբանական մտքի զարգացման դարբնոց։
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրեֆեսոր, ԽՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ Մկրտիչ Մազմանյանի գլխավորությամբ լաբորատորիան հետազոտել և մշակել է աշխատանքային ու դպրոցական հոգեբանության հիմնախնդիրներ: Լաբորատորիայում բեղմնավոր գործունեությունն են ծավալել բազմաթիվ հոգեբան-գիտնականներ։
Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Արզումանյանը մեծապես նպաստել է Հայաստանում իրավաբանական հոգեբանության, մանկան հոգեբանության և գիտական մտքի զարգացմանը։
Նրա և մեծանուն այլ հայ հոգեբանների ջանքերով հիմնված հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետը պատրաստել է հոգեբաններ հանրակրթական, միջին մասնագիտական հաստատությունների, պաշտպանության և արդարադատության նախարարությունների համակարգերի համար՝ հիմք դնելով հանրապետությունում նոր ուղղությունների զարգացման:Տարիքային և մանկավարժական հոգեբանական մտքի զարգացման երախտավորներից են պրոֆեսորներ Վլադիմիր Կարապետյանը, Էմմա Ալեքսանդրյանը: Վերջինս Հայաստանում առաջին կին դոկտորն է, որ նախաձեռնել և հիմնել է մանկան հոգեբանության վերականգնողական առաջին կենտրոնը:
Ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատել հոգեբան, սոցիալական մանկավարժ, սոցիալական աշխատող, սոցիոլոգ՝ կրթական, առողջապահական, վերականգնողական, խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, գիտահետազոտական ինստիտուտներում, զարգացման, մանկավարժահոգեբանական, ուսումնադաստիարակչական կենտրոններում, պրոբացիայի, տարբեր կառույցների սոցիալ-հոգեբանական, սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների, սոցիալական ծառայություններում, բժշկական, քրեակատարողական հիմնարկներում և այլ կազմակերպություններում։
Ֆակուլտետի առավելությունները
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Միջազգային չափանիշներին համապատասխան մասնագիտական կրթական ծրագրեր
✔ Բարձր որակավորմամբ ակադեմիական անձնակազմ
✔ Գործնական հմտությունների զարգացմանն ուղղված մանկավարժական և մասնագիտական պրակտիկաների կազմակերպման լայն բազա
✔ Միջազգային և հանրապետական գիտաժողովների, կլոր սեղանների, ակադեմիական մրցույթների, հետազոտական սեմինարների կազմակերպում
✔ Տեխնիկապես հագեցած ուսումնական միջավայր
✔ Միջազգային համագործացության լայն շրջանակ
Ամբիոններ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Զարգացման և կրթության հոգեբանության ամբիոն
✔ Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոն
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանատ
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
-
- Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի կրթության իրականացման ձևեր