-
- Դասախոսական կազմ՝ 36
- Ուսանողներ՝ 340
- Օտարերկրյա ուսանողներ՝ 16
Ֆակուլտետը հիմնադրվել է 1965 թվականին։ Հիմնադրման օրից հանրապետության և սփյուռքի դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մեծ մասը բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ են։
Ֆակուլտետը եղել և մնում է հայագիտական կարևորագույն կենտրոններից մեկը։ Տարբեր տարիներին ֆակուլտետում դասավանդել են հայտնի հայագետներ, դասախոսություններ են կարդացել սփյուռքահայ գործիչներ, հանդիպումներ են կազմակերպվել գրողների, գրականագետների հետ։
Ֆակուլտետում աշխատում են հանրակրթական դպրոցի և բուհական դասագրքերի, ուսումնական ձեռնարկների հեղինակներ: Դասախոսները մասնակցում են ուսուցիչների վերապատրաստման աշխատանքներին, ուսումնական նյութեր և գրականություն է տրամադրվում հանրակրթական դպրոցներին:
Ֆակուլտետի ուսանողները ներգրավված են Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության աշխատանքներում, համատեղ կազմակերպում են ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր, բնապահպանական, էկոլոգիական, գիտական, հանրամատչելի միջոցառումներ, ակտիվորեն մասնակցում են միջբուհական գիտական և ժամանցային ձեռնարկներին, այցելում ցուցահանդեսներ, թանգարաններ։
Ֆակուլտետը պատրաստում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ։ Շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հանրակրթական հաստատություններում, դասապատրաստման, կրթական, լեզվի կենտրոններում, հրատարակչություններում, կրթության ոլորտի այլ կառույցներում։
Ֆակուլտետի առավելությունները
—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Լեզուների տարբեր ոճերի ուսումնասիրություն
✔ Մրցունակ մասնագետների պատրաստում
✔ Ակադեմիական մրցույթների, գիտաժողովների և հետազոտական սեմինարների կազմակերպում
✔ Սեմինարների կազմակերպում
✔ Բարձր որակավորում ունեցող դասախոսական կազմ
✔ Հարմարավետ ուսումնական միջավայր
Ամբիոններ
—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
✔ Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
✔ Արարատ Ղարիբյանի անվան հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Բանասիրական ֆակուլտետի դեկանատ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
-
- Բանասիրական ֆակուլտետի կրթության իրականացման ձևեր