Կայքը փորձարկման փուլում է։

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

1922-ին Հայաստանի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և հայ գրականության ամբիոնը եղել է միասնական․30-ական թվականներին հայ գրականության ամբիոնը դարձել է առանձին գիտական միավոր:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

1938-1951 թթ. հայ գրականության ամբիոնի վարիչը եղել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշալույս Բաբայանը, 1951-1984թթ. բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչե Պարտիզունին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Թե՛ Արշալույս Բաբայանը, թե՛ Վաչե Պարտիզունին եղել են Հայաստանի խորհրդային հանրապետության գիտության վաստակավոր գործիչներ: 1984-1989 թթ. հայ գրականության ամբիոնի վարիչ է եղել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Դանիելյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Նախկին` հայ գրականության ամբիոնում, երկար տարիներ աշխատել են բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Եղիշե Պետրոսյանը, Հեկտոր Ռշտունին, Ավագ Խաչատրյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

1978-ից մինչև իր կյանքի ավարտը հայ գրականության ամբիոնում է աշխատել ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սևակ Արզումանյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի` Ա.Դոլուխանյանի վարիչ եղած ժամանակ, հիմնական կազմում աշխատել են բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Սուրեն Դանիելյանը և Մարտին Գիլավյանը: Մագիստրատուրայում, որպես հրավիրված դասախոսներ, աշխատել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Լաուրա Մուրադյանը և Ալեքսանդր Մակարյանը: 

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

1990 թվականին հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ է ընտրվել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, որն այդ պաշտոնը վարել է մինչև 2013 թվականի օգոստոսը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

2013 թվականի օգոստոսին հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը տրոհվել է և առաջացել են երկու նոր ամբիոններ: Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ է ընտրվել Աելիտա Դոլուխանյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի կազմում ներկայումս աշխատում են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտներ Լիլիթ Հովսեփյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտներ Ռուզան Դոլուխանյանը, Գայանե Մարդյանը (գրականության դասավանդման մեթոդիկա):

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի աշխատանքները ներառում են հայ գրականության հետևյալ շրջանները` հայ ժողովրդական բանահյուսություն, հայ հին և միջնադարյան գրականություն, հայ գրաքննադատական մտքի պատմություն, հայ գրականության դասավանդման մեթոդիկա:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն իր գոյության ընթացքում հրատարակել է 20 գիտական ժողովածու, ամբիոնի երաշխավորությամբ լույս են տեսել մագիստրոսների և հայցորդների գիտական աշխատությունները:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում երկար տարիներ  գործել է «Գրական թերթ» ակումբը:


Ամբիոնը հուշագրի շրջանակներում համագործակցում է Մաշտոցի անվան Մատենադարանի, ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» և ՀՀ գրողների միության «Գրական թերթի» հետ: