-
- Դասախոսական կազմ՝ 34
- Ուսանողներ՝ 250
- Օտարերկրյա ուսանողներ՝ 5
Ֆակուլտետը հիմնադրվել է 1930 թվականին։ Միջազգային ակտիվ համագործակցության շնորհիվ արտասահմանցի գործընկերները հաճախ են բուհում հանդես գալիս դասախոսություններով, իսկ ֆակուլտետի դասախոսները՝ արտասահմանյան բուհերում:
Ֆակուլտետը հաճախ է կազմակերպում միջազգային, հանրապետական և ուսանողական գիտաժողովներ՝ նվիրված պատմագիտական, մանկավարժական տարաբնույթ հարցերին։Ֆակուլտետում գործում է «Հայաստանում և Սփյուռքում պատմության ուսուցման հիմնախնդիրների հետազոտության գիտական կենտրոն» լաբորատորիան, «Հարյուր լեռնագագաթ» սիրողական լեռնագնացների ակումբը։
Ակտիվ գործունեություն են իրականացնում Ուսանողական գիտական ընկերությունն ու Ուսանողական խորհուրդը, կազմակերպում են բազմատեսակ արտալսարանային, ռազմահայրենասիրական միջոցառումներ:
Ֆակուլտետը մրցունակ է. մեծ համարում ունի հանրապետության բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների շրջանում:
Ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատել պատմության և հասարակագիտության ուսուցիչներ հանրակրթական դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, մասնագիտական աշխատանք իրականացնել թանգարաններում, արխիվներում, կրթության, իրավունքի ոլորտների պետական և հանրային այլ հաստատություններում։
Ֆակուլտետի առավելությունները—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Պրոֆեսորադասախոսական կազմի մեծ մասն անդամակցում է մասնագիտական մի շարք խորհուրդների
✔ Իրականացնում է հետբուհական կրթություն (ասպիրանտուրա)
✔ Ակտիվ ուսանողական կյանք
Ամբիոններ
—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկանատ
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
-
- Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի կրթության իրականացման ձևեր
✔ Բակալավրիատ
✔ Մագիստրատուրա