- Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ > Հասարակագիտության ամբիոն >
Հասարակագիտության ամբիոն
Հասարակագիտության ամբիոնը ստեղծվել է 2019 թվականին՝ «Քաղաքագիտության և իրավունքի պատմության» և «Իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի» ամբիոնների հիման վրա:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնը հիմնական գործունեությունն իրականացնում է քաղաքագիտության, իրավագիտության, հասարակագիտության ոլորտներում։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնի հիմնական գիտական ուղղություններն են՝ քաղաքագիտություն, իրավագիտությունը, ժողովրդավարություն և նրա արդի դրսևորումներ /մոդելների արդի մեկնաբանություն/, հայ իրավաքաղաքական մտքի և քաղաքական մշակույթի հիմնախնդիրներ, սահմանադրականության հիմնախնդիրներ և ճյուղային իրավունք, քաղաքացիական հասարակության հիմնախնդիրներ, հասարակագիտությունը որպես համալիր հետազոտության օբյեկտ։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնում աշխատում է քաղաքական, փիլիսոփայական, իրավաբանական գիտությունների մեկական թեկնածու, դոցենտի գիտական կոչում ունեցող իրավաբանական գիտությունների 3 թեկնածու, 2 դասախոս:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնում դասախոսում են հանրապետությունում ճանաչում ունեցող պրոֆեսորադասախոսական կազմ, այդ թվում՝ ք.գ.թ․, դոցենտ Հ. Սուքիասյան, փ.գ.թ., դոցենտ Լ. Սարվազյան, ի.գ.թ., Ա. Փխրիկյան, ի.գ.թ., դոցենտ Ա․ Շուքուրյանը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնի դասախոսները հրատարակում են մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ, կազմակերպվում և անցկացվում են ներհամալսարանական, հանրապետական գիտաժողովներ և սեմինար-քննարկումներ։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Հասարակագիտության ամբիոնի ուշադրության կենտրոնում է պետության և հասարակության համար կենսական հարցերի ուսումնասիրությունը, դրանց վերաբերյալ հետազոտությունները, իսկ ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը նաև հանրայնացնում է հետազոտական աշխատանքների արդյունքները՝ տարբեր ձևաչափերով։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնը սերտորեն համագործակցում է հանրապետության և արտերկրի բուհերի համապատասխան ամբիոնների, ինչպես նաև՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ։ Ամբիոնի որոշ աշխատակիցներ ղեկավարում են ատենախոսական աշխատանքներ, ներառված են տարբեր փորձագիտական հանձնաժողովներում: