-
- Դասախոսական կազմ՝ 41
- Ուսանողներ՝ ավելի քան 700
- Օտարերկրյա ուսանողներ՝ 15
Ֆակուլտետը հիմնադրվել է 1922 թվականին։ Ֆակուլտետում դասավանդում են ինչպես երկարամյա փորձով, այնպես էլ գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվող երիտասարդ դասախոսներ, գիտնական-մանկավարժներ։ Նրանցից շատերը դպրոցական կամ բուհական դասագրքերի հեղինակ են, իսկ գիտական հոդվածները պարբերաբար հրատարակվում են միջազգային ցիտվող պարբերականներում (SCOPUS, РИНЦ և այլն)։
Ֆակուլտետը համագործակցում է հանրապետության և Սփյուռքի կրթական, նախադպրոցական և տարրական կրթության ոլորտների հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների հետ՝ հնարավորություն տալով ուսանողներին ընդլայնել և խորացնել մասնագիտական կարողությունները։ Դասախոսներն ու ուսանողները համատեղ զեկուցումներով մասնակցում են գիտական տարբեր ձեռնարկների, կամավորական գործունեություն ծավալում Հայաստանի մանկապարտեզներում և դպրոցներում:
Ֆակուլտետը մասնակցում է Erasmus + կրեդիտային շարժունության ծրագրին․2015 թվականից բակալավրիատի և մագիստրատուրայի լավագույն կրթական ծրագրերի լավագույն ուսանողներն իրենց ուսումնառությունը մեկ կիսամյակ անցկացնում են Ֆինլանդիայի Օուլուի համալսարանում:
«Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերի շրջանավարտները կարող են աշխատել ՆՈՒՀ-երում, նախակրթարաններում, զարգացման կենտրոններում որպես դաստիարակներ, մանկավարժներ, մեթոդիստներ, իսկ մագիստրոսները՝ նաև դասավանդել նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական, ուսումնական, գիտահետազոտական հաստատություններում, կրթական հաստատությունների համայնքային և պետական կառավարման մարմիններում։«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրերի շրջանավարտները կարող են աշխատել հանրակրթական դպրոցներում, կրթահամալիրներում, զարգացման և ուսումնական կենտրոններում որպես տարրական դասարանների ուսուցիչ, մանկավարժ, իսկ մագիստրոսները՝ նաև դասավանդել բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Ֆակուլտետի առավելությունները
—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի դաստիարակության և կրթության մասնագետներ պատրաստող միակ ֆակուլտետն է Հայաստանում
✔ Իրականացնում է հետբուհական կրթություն (ասպիրանտուրա)Ամբիոններ
—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոն
✔ Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանատ
———————————————————————————————————————————————————————————————————————————————————————
-
- Սկզբնական կրթության ֆակուլտետի կրթության իրականացման ձևեր