Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոն
Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնն ունի երկար տարիների պատմություն:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
1944 թվականին, վաստակաշատ մանկավարժ Արաքսյա Հունանյանի ջանքերով, Մանկավարժական ինստիտուտի կազմում հիմնադրվեց նախադպրոցական մանկավարժության ամբիոնը, որը զգալի դեր կատարեց մանկավարժական կադրերի պատրաստման, գիտամեթոդական գրականության հրատարակման հարցում:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում, նախադպրոցական մանկավարժության ամբիոնին աջակցում էին մեծավաստակ գիտնական-մանկավարժներ՝ Ա.Շավարշյանը, Մ.Սանթրոսյանը, Մ.Մազմանյանը, Հ. Քարամյանը, Շ. Սիմոնյանը և ուրիշներ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
1961-1997 թթ․ նախադպրոցական մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչն է եղել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Էմմա Արտաշեսի Ալեքսանդրյանը։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
1997 թվականին նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչ է ընտրվել մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Սվետլանա Ալեքսանդրի Մարությանը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ստեղծման օրվանից ամբիոնում աշխատել են ճանաչված գիտնականներ` Ռ. Գևորգյանը, Լ.Վերդյանը, Ռ.Առաքելյանը, Հ.Հարությունյանը, Շ.Մկրտչյանը, Լ. Այվազյանը: Նրանց փորձի կրողներն ու շարունակողներն են եղել դոցենտներ Մ.Ղուկասյանը, Ժ.Խաչատրյանը, մանկավարժական գիտությունների թեկնածուներ Լ.Ղազարյանը, Կ.Հովակիմյանը, երիտասարդ դասախոսներ` Լ.Չոբանյանը, Լ.Հակոբյանը, Կ.Ծատուրյանը, Մ.Սահակյանը, Հ.Թումաղայանը, Ա.Սիմոնյանը, Ա.Թովմասյանը, Մ․Ավագյանը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2011 թվականից ամբիոնը նորաստեղծ Սկզբնական կրթության ֆակուլտետի կազվում է և և համալրվում է երիտասարդ մասնագետներով, ասպիրանտներով, հայցորդներով:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Հրատարակվում են դասագրքեր, գիտական հոդվածներ, մեթոդական ձեռնարկներ, ծրագրեր: Ամբիոնն ակտիվ մասնակցում է համալսարանի գիտական, մանկավարժական, կազմակերպչական աշխատանքներին:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2014 թվականից առ այսօր ամբիոնի դասախոսական կազմը մասնակցում է «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա ծրագրին:
Ամբիոնի դասախոսները հրատարակում են ուսումնամեթոդական ձեռնարկները, մասնագիտական տարբեր ամսագրերում տպագրում են հոդվածներ։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2016-2022 թվականներին նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչն է եղել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Սևանի Կարապետյանը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնը սերտ համագործակցում է նաև միջազգային բուհերի համապատասխան ամբիոնների հետ՝ Մոսկվայի պետական մանկավարժական, (ՄՊՄՀ), Գ.Ս.Սկովորոդի անվան Խարկովի ազգային մանկավարժական, Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական, Բելոռուսի Մ.Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանների հետ:
Ամբիոնը սերտ համագործակցում է նաև հասարակական կազմակերպությունների հետ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնի գիտական ուղղություններն են` նախադպրոցական կրթական համակարգի բարեփոխումների ներդրում, նախադպրոցական կրթության ժամանակակից հայեցակարգի, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի, նախադպրոցական կրթության պետական համալիր ծրագրերի մշակումներ, նախադպրոցականի դաստիարակության և զարգացման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, մասնավորապես` խոսքի զարգացման, տարրական մաթեմատիկական պատկերացումների ձևավորման, ֆիզիկական դաստիարակության, էկոլոգիական կրթության, ինչպես նաև նախադպրոցական ներառական կրթության և շախմատային նախագիտելիքի ներդրման փորձարկում:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնի բոլոր դասախոսները պարբերաբար մասնակցում են տարբեր կրթական ծրագրերի աշխատանքների, համահամալսարանական, հանրապետական և միջազգային գիտաժողովների, վերապատրաստումների՝ շեշտադրելով ամբիոնի ուաումնամեթոդական գործունեությունը, որն իրականացնում է կրթական բարեփոխումների ներդրումը նախադպրոցական համակարգում՝ կատարելագործելով նախադպրոցական կրթությունը, ժամանակակից հայեցակարգային սկզբունքներին համաձայն:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2018 թվականին համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ֆակուլտետում ստեղծվեցին մուլտիմեդիոն լաբորատորիաներ, որոնց աշխատանքներում ներգրաված էին ամբիոնի մի շարք դասախոսներ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2021 թվականին ամբիոնի, ՖԻԴԵ-ի և Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի համագործակցության արդյունքում ամբիոնի ողջ անձնակազմը ներգրավել է «Շախմատը նախադպրոցական ուսումնական հաստատություններում» ծրագրի վերապատրաստման աշխատանքներին: Մուլտիմեդիոն լաբորատորիայի կազմում գործող innostud.am էլեկտրոնային հարթակում «Շախմատը նախադպրոցական ուսումնական հաստատություններում» ծրագրի շրջանակում մշակվել են շախմատային բովանդակությամբ 30 և ավել էլեկտրոնային խաղ-առաջադրանքներ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2022 թվականից ամբիոնի վարիչի պաշտոնակատար է մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Մնացականի Մանուկյանը։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2023 թվականից ներկայացնելով հավակնոտ գիտահետազոտական ծրագրեր՝ ամբիոնը մասնակցել է ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ) ՀԱՄԱՐ» և «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ» վերապատրաստումների մրցույթներին և երաշխավորվել որպես վերապատրաստող կազմակերպություն:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ 2025 թվականին Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը 5 տարի ժամկետով երաշխավորվել է «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ» մոդուլով 20 կրեդիտով մանկավարժի հավաստագրման դասընթացների իրականամանը։