Հաճախ տրվող հարցեր
- Ընդունելություն և դիմորդներ
- Ուսումնական գործընթաց
- Դիպլոմներ և վկայականներ
- Գիտահետազոտական գործունեություն
- Ֆինանսներ և վճարներ
- Ուսանողական Կյանք
- Այլ Հարցեր
Դիմորդները կարող են դիմել առցանց՝ https://dimord.am/description/11 ընդունելության համակարգի միջոցով կամ անձամբ դիմելով Դիմորդների ներգրավման բաժին: Դիմումների ընդունման ժամկետներն ու ընթացակարգերը հրապարակվում են բուհի պաշտոնական կայքում:
Յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսված քննությունների ցանկը հրապարակվում է բուհի պաշտոնական կայքի «Ընդունելություն» բաժնում։
• անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ
• 3x4 չափի լուսանկար (4 հատ)
• անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը
• ընդունելության ծառայությունների համար գանձվող վճարման անդորրագիրը
• միջնակարգ կրթությունը փաստող փաստաթուղթ (ատեստատ)
Կարգավորող փաստաթուղթ
Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի համաձայն:
Մասնակցություն
Դիմորդը կարող է մասնակցել միայն մեկ բուհի մեկ մասնագիտության մրցույթի։
Բակալավրիատ՝ առկա
1-ին փուլ՝ քննությունների ժամկետներ՝ հունվար- փետրվար
2-րդ փուլ՝ հայտագրում՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ը,
քննությունների ժամկետներ՝ հունիս-հուլիս
Բակալավրիատ՝ հեռակա
Հայտագրում՝ սեպտեմբերի 5-25-ը
Քննությունների ժամկետներ՝ հոկտեմբեր
Բակալավրիատի համար
➜ Յուրաքանչյուր քննության համար՝ 1500 դրամ (ԳԹԿ 900018003401 հաշվեհամարին):
➜ Ներբուհական քննությունների համար՝ 1500 դրամ (ՀՊՄՀ «Ամերիաբանկ»՝ 1570027790960100 հաշվեհամարին)։
➜ Վճարման անդորրագրերը պետք է ներբեռնվեն dimord.am կայքում։
➜ 3000 դրամ ՀՊՄՀ-ի «Ամերիաբանկ»՝ 1570027790960100 հաշվեհամարին
Կարգավորող փաստաթուղթ
Դիմորդների ընդունելությունն իրականացվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության կանոնների համաձայն:
Մասնագիտություններ և տեղեր
Մասնագիտությունների ցանկն ու հատկացվող տեղերը հաստատվում են նախարարի հրամանով։
➜ ՀՊՄՀ մագիստրատուրայի ընդունելության համար պահանջվող փաստաթղթերն են՝
⇒ մագիստրատուրայի ընդունելության լրացված դիմում-հայտ, որտեղ կարող է նշվել մագիստրոսական միայն մեկ կրթական ծրագիր,
⇒ բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակը և պատճենները,
⇒ արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել նաև «Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից» տեղեկանք' դիպլոմի համարժեքության մասին,
⇒ 2 լուսանկար (3x4 չափսի),
⇒ զինվորական գրքույկի բնօրինակը և պատճենը (արական սեռի դեպքում) (1- 4-րդ և 18-19-րդ էջերը),
⇒ անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը և պատճենը,
⇒ ընդունելության ծառայությունների համար գանձվող վճարման անդորրագիրը,
⇒ անվճարի դեպքում ներկայացնել ՄՈԳ-ը հաստատող փաստաթուղթ։
Ընդունելության ծառայությունների համար անհրաժեշտ է բուհի հաշվեհամարին փոխանցել 3000 ՀՀ դրամ՝ նպատակ դաշտում նշելով դիմորդի անունը և ազգանունը («Ամերիաբանկ» Հ/Հ 1570027790960100)
* Անկախ ընդունելության արդյունքներից՝ տվյալ գումարը դիմորդին չի վերադարձվում
➜ Մագիստրատուրայի ընդունելության կարգին ծանոթացեք ստորև։
Բակալավրիատ ➜ 36 կրթական ծրագիր՝ առկա ուսուցում, 35 ծրագիր՝ հեռակա ուսուցում
Մագիստրատուրա ➜ 45 կրթական ծրագիր՝ առկա ուսուցում, 10 ծրագիր՝ հեռակա ուսուցում
Ուսման տևողությունը ՝ 2 տարի առկա ուսուցմամբ և 120 կրեդիտ։
Դասացուցակները պարբերաբար թարմացվում են և հասանելի են համապատասխան ֆակուլտետի էջում:
Դասընթացների գրանցումը կատարվում է ուսանողական անձնական էջի (LMS) կամ դեկանատի միջոցով:
Այո, առկա են մի շարք առցանց դասընթացներ, որոնց մասին կարող եք տեղեկանալ «Ուսումնական ծրագրեր» բաժնից:
Դիպլոմի կրկնօրինակ ստանալու համար դիմում եք համալսարանի արխիվային բաժին՝ անհրաժեշտ փաստաթղթերով:
Ատեստավորումն անցկացվում է ըստ մասնագիտությունների ուսումնական պլանների:
Գիտահետազոտական կենտրոնը պարբերաբար հայտարարում է մասնակցության հնարավորություններ ուսանողների և դասախոսների համար։ Այդ մասին տեղեկատվությունը կարող եք գտնել պաշտոնական կայքում:
Այո, համալսարանը պարբերաբար կազմակերպում է դրամաշնորհային մրցույթներ, որոնց մասին տեղեկությունը տեղադրվում է կայքի «Գիտահետազոտական կենտրոն» բաժնում:
Ուսման վարձի մանրամասները հասանելի են «Ընդունելություն» բաժնում։
Այո, համալսարանն առաջարկում է զեղչեր բարձր առաջադիմությամբ ուսանողների, ինչպես նաև սոցիալական խոցելի խմբերի համար:
Համալսարանում գործում են մի շարք ուսանողական ակումբներ, որոնց մասին տեղեկատվությունը հասանելի է «Ուսանողական խորհուրդ» բաժնում:
Ոչ։ ՀՊՄՀ-ն հանրակացարան չունի։
Համապատասխան ֆակուլտետի էջում կարող եք գտնել էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար:
Համալսարանի թանգարանի և այլ տարածքների վիրտուալ շրջագայությունները հասանելի են կայքի «Թանգարան» բաժնում: