Կայքը փորձարկման փուլում է։

Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոն

Ամբիոնը կազմավորվել է 1970 թվականին: Ամբիոնում իրականացվում են տարրական դպրոցի ապագա ուսուցչի մաթեմատիկական-մեթոդական պատրաստման կրթական ծրագրեր: Ամբիոնի առաջատար մասնագետները մասնակցում են տարրական դպրոցի մաթեմատիկայի չափորոշիչների և ծրագրերի ստեղծման, բարեփոխման գործընթացներին, ծավալում դասագրքաստեղծ գործունեություն, իրականացնում մաթեմատիկայի և նրա դասավանդման հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտություններ:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի մի շարք դասախոսներ ներգրավված են Մաթեմատիկական կրթության գիտական լաբորատորիայի աշխատանքներում, որը ղեկավարում է Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բորիս Նահապետյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի և հանրապետության մի շարք հանրակրթական դպրոցների հետ:

Կապ հաստատել՝

+37410 59 70 63

primathedu43@aspu.am