Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը ստեղծվել է 2013 թվականին՝ նախկին Հայ գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի տրոհման արդյունքում:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնում գիտամանկավարժական հսկայական վաստակով աչքի են ընկել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը, թղթակից-անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սևակ Արզումանյանը, բանասիրական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Եղիշե Պետրոսյանը, Հեկտոր Ռշտունին, Ավագ Խաչատրյանը, Մարտին Գիլավյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աշոտ Մկրտչյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնը ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը, որը  ՀՀ ԳԱԱ համակարգում գործող աստիճաններ շնորհող գիտական խորհրդի և մի շարք գիտամեթոդական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ է:  

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի կազմում ընդգրկված  է վեց դասախոս՝  1 պրոֆեսոր է,  5՝ դոցենտ։ Ամբիոնի անդամները զբաղված են ոչ միայն ուսումնական, այլև գիտահետազոտական աշխատանքներով:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնը կազմակերպում է նաև հետբուհական՝ ասպիրանտական կրթություն:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնում պարբերաբար անցկացվում են նիստեր, որոնցում քննվում են գիտաուսումնական տարաբնույթ հարցեր:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնը, իբրև առաջատար կազմակերպություն, հանդես է գալիս ԵՊՀ և ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում գործող մասնագիտական խորհուրդներում ներկայացված ատենախոսությունների քննությամբ:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնը տարին մի քանի անգամ կազմակերպում է հանրապետական, միջազգային և ուսանողական գիտաժողովներ, որոնցում ընդգրկվում են Հայաստանի համալսարանական հաստատությունների առաջատար ներկայացուցիչներ և Սփյուռքի գիտնական-մանկավարժներ: Արդյունքներն ամփոփվում են նյութերի ժողովածուներում:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի անդամները հանդես են գալիս զեկուցումներով և հոդվածներով ոչ միայն համալսարանի, այլև հանրապետության այլ կրթական ու գիտական հաստատությունների կազմակերպած գիտաժողովներում,  հանրապետական և միջազգային գիտական պարբերականներում: Նրանցից  շատերը դասագրքերի և մենագրությունների հեղինակներ են:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնը համագործակցում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, «Համազգային» հայ կրթական և մշակութային միության, Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի, Հայաստանի գրողների միության, ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի ազգային գրադարանի, «Թեքեյան» մշակութային միության, Սփյուռքի կրթական ու մշակութային տարբեր հաստատությունների հետ: