Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոն

Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնը հիմնադրվել է 2009 թվականին՝ սոցիոլոգիայի լաբորատորիայի կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքում:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

Ամբիոնը մեծ ներդրում ունի ՀՀ-ում սոցիոլոգիական գիտության և պրակտիկայի ձևավորման, զարգացման և տարածման  գործում: Ոլորտի կայացման ու գիտական մտքի ձևավորմանը մեծապես նպաստել են  Յուրի Գասպարյանն ու ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

2022 թվականից առ այսօր ամբիոնը ղեկավարում է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Խաչիկյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

Ամբիոնն աչքի է ընկնում ակտիվ գիտական ու կրթական գործունեությամբ. ամեն տարի պրոֆեսորադասախոսական կազմի անդամները մասնակցում են միջազգային կոնֆերանսների ու սեմինարների, սերտորեն համագործակցում արտասահմանյան գիտնականների հետ և իրականացնում համատեղ հետազոտական ծրագրեր:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Բացի այդ, պարբերաբար կազմակերպվում և իրականացվում են սեմինարներ, կրթական ու գիտական միջոցառումներ:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

Ամբիոնում աշխատում են ոլորտի առաջատար և ճանաչված մասնագետներ։ Ամբիոնի պրոֆեսորադասախոսական և գիտական կազմում ընդգրկված է  1 դոկտոր, պրոֆեսոր, 5 թեկնածու, դոցենտ, 6 դասախոս, 1 մասնագետ, կոորդինատոր: 

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

Ամբիոնի գիտական ուղղություններն են`

Սոցիոլոգիա

Սոցիալական աշխատանք

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

Ամբիոնի գիտական ուղղությունների շրջանակներում դիմորդները կարող են ստանալ որակյալ կրթություն ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում: Ընդ որում, բակալավրիական կրթական ծրագրով ուսուցումը հասանելի է թե՛ առկա, թե՛ հեռակա համակարգերում, իսկ մագիստրատուրայում գործում է առկա ուսուցման ձևը:

Կապ հաստատել՝

+37410 59 70 56

socwork37@aspu.am