- Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ > Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոն >
Ակադեմիկոս Մկրտիչ Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոն
Մանվարժական ինստիտուտում 1946-47 ուստարում բացվում է խորհրդային Հայաստանում Հոգեբանության առաջին ամբիոնը: Խորհրդային ականավոր հոգեբան Սերգեյ Ռուբինշտեյնի ասպիրանտ՝ Գայանե Հովսեփյանի գլխավորությամբ ամբիոնում դասախոսում են Վեռա Դարբինյանը, Շավարշ Սիմոնյանը, Դրաստամատ Տեր-Մկրտչյանը և Մկրտիչ Մազմանյանը: Պրոֆեսոր Մկրտիչ Արամի Մազմանյանը 1951 թ. նշանակվում է հոգեբանության ամբիոնի վարիչ, իսկ 1957 թ. հիմնում հոգեբանության պրոբլեմային լաբորատորիան: 1965 թ. հիմնադրվում է Հայաստանում առաջին հոգեբանների միությունը: 1977-83 թթ. ամբիոնը ղեկավարում է մ.գ.թ., դոցենտ Ազգուշ Հակոբյանը, ապա 1983-1992 թթ., 1997-2003 թթ. հ.գ.դ., պրոֆեսոր Կառլեն Ոսկանյանը։ 1992-1996, 2003-2005 թթ. ամբիոնի վարիչ է նշանակվում հ.գ.դ., պրոֆեսոր Սերգեյ Արզումանյանը, ով 1982 թ. նշանակվել է հոգեբանության պրոբլեմային լաբորատորիայի բաժնի վարիչ, 1991 թ. ղեկավարում հայկական հոգեբանական միությունը։ Նրա նախագահությամբ 1995 թ. ստեղծվել է հոգեբանա-մանկավարժական մասնագիտական խորհուրդը, իսկ 1996 թ.՝ հոգեբանության և մանկավարժության ֆակուլտետը։ :
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2005-2011 թթ. Հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ է նշանակվում հ.գ.թ., դոցենտ Սուսաննա Փիլոսյանը, ապա 2011-2016 թթ. հ.գ.դ., պրոֆեսոր Մելս Մկրտումյանը, ում կողմից 2014 թ. ամբիոնին կից բացվում է «Ճգնաժամային և արտակարգ իրավիճակների հոգեբանության լաբորատորիան»: 2016-17 թթ. արդեն հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվում հ.գ.դ., պրոֆեսոր, հոգեբանության 064 մասնագիտական խորհրդի նախագահ (2021 թ-ից համալսարանի ռեկտոր) Սրբուհի Գևորգյանը: Ամբիոնում դասախոսում են հոգեբանական գիտությունների 3 դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների 18 թեկնածու և դոցենտ, 8 ասպիրանտ և հայցորդ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2017-20 թթ. ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվում հ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Մարգարյանը, 2020-21 թթ.՝ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ռուզաննա Պետրոսյանը, 2021 թթ.՝ հ.գ.դ., պրոֆեսոր Կամո Վարդանյանը: 2021 թ-ից ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է հ.գ.թ., դոցենտ Լևոն Սարգսյանը: 2022 թ. հոգեբանության ամբիոնը անվանակոչվեց ամբիոնի երախտավոր, ակադեմիկոս Մկրտիչ Արամի Մազմանյանի անունով: Ամբիոնի նախաձեռնությամբ 2022թ. կազմակերպվել է 3 գիտաժողով, հանրապետական՝ «Դատահոգեբանական փորձաքննություն, տեսություն և պրակտիկա», միջազգային՝ «Պատերազմի սոցիալ-հոգեբանական հետևանքները», ուսանողական՝ «Հոգեբանական հետազոտություններ»։ Նաև լույս են տեսնում «Հոգեբանական հիմնախնդիրներ» գիտական պարբերականի 1-ին և 2-րդ համարները: Ամբիոնում դասախոսում են հոգեբանական գիտությունների 1 դոկտոր, պրոֆեսոր, 10 թեկնածու-դոցենտներ, 2 ասպիրանտ և հայցորդ: Ամբիոնում ձևակերպված են 2 ասպիրանտ և 22 հայցորդ: Ամբիոնի մասնագետները շարունակում են մշակել և հրատարակել ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր: Առանձնահատուկ նշանակություն է տրվում միջազգային կապերի զարգացմանը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնը սպասարկում է մագիստրոսական 3 ծրագիր՝
✔ Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն,
✔ Ընտանիքի հոգեբանություն,
✔ Ճգնաժամային հոգեբանություն և միջամտություն:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնի գիտահետազոտական ուղղություններն են.
✔ Ընդհանուր հոգեբանություն,
✔ Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն,
✔ Ընտանիքի և էթնիկական հոգեբանություն,
✔ Աշխատանքի հոգեբանություն և հոգեբանական անվտանգություն
✔ Հոգեֆիզիոլոգիա