Կայքը փորձարկման փուլում է։

Կիրառական հոգեբանության ամբիոն

1996 թվականին, երբ հիմնադրվել է «Հոգեբանության և մանկավարժության» «Հոգեբանության» ամբիոնները: 2006թ.-ին այս ամբիոնների բազայի վրա սահմանվել են համապատասխանաբար հետևյալ ամբիոնները` «Զարգացման և կիրառական հոգեբանության», «Հոգեբանության տեսության և պատմության»:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Մինչև 2009թ.-ը «Զարգացման և կիրառական հոգեբանության» ամբիոնի վարիչ է եղել Սերգեյ Արզումանյանը: Սերգեյ Զումշուդի Արզումանյանը 1982թ.-ին նշանակվել է հոգեբանության պրոբլեմային լաբորատորիայի վարիչ, որտեղ իրականացնում է հետազոտություններ՝ մանկան, տարիքային և մանկավարժական հոգեբանության խնդիրների հարցերով։ 1991թ.-ին ղեկավարում է հայկական հոգեբանական միության նախագահի պաշտոնը։ 1992-97թ.թ. Արզումանյանը ղեկավարում է ՀՊՄՀ մանկան և ընդհանուր հոգեբանության ամբիոնը, 1998-2000 թթ՝ Նախադպրոցական մանկավարժության և մանկան հոգեբանության ամբիոնը, 2000-2006թթ. Ընդհանուր հոգեբանության և Կիրառական հոգեբանության ամբիոնները, իսկ 2006-09թթ.` Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնը։ Պրոֆեսոր Արզումանյանը մշակել է «Հանցածին վարքի դիրքորոշման» հոգեբանական տեսությունը, որում բացահայտում է օրինախախտ վարքի դիրքորոշումների ձևավորման, զարգացման, դրսևորման և փոփոխության օրինաչափությունները: Նա ստեղծեց իրավաբանական հոգեբանության դպրոց, զարգացրեց այդ ոլորտի հարակից մի շարք ոլորտներ` դատական հոգեբանություն, քրեական հոգեբանություն, սոցախտաբանություն, դատահոգեբանական փորձաքննությունը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

2009-2011թթ. ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է Սրբուհի Գևորգյանը, ով եղել է նաև Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

2011-2021թթ. ամբիոնի վարիչի պարտականությունները կատարել է Սամվել Խուդոյանը: Նա նույնպես իր մեծ ներդրումն է ունեցել ամբիոնի զարգացման գործում: Նրա պաշտոնավարման ընթացքում ամբիոնը վերանվանվեց Կիրառական հոգեբանության ամբիոն: Ամբիոնի անդամների մեծ մասը, բացի դասախոսական գործունեությունից, զբաղվում են հոգեբանական պրակտիկայով, ընդունում և աշխատում են տարբեր խնդիրներով այցելուների հետ, ինչպես նաև կազմակերպում գործնական թրեյնինգներ, վերապատրաստումներ: Ամբիոնը ակտիվ ներգրավված է եղել պատերազմական իրավիճակում զինվորներին հոգեբանական աջակցություն ցույց տալու գործընթացի մեջ, ինչպես նաև տուժողների ընտանիքներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու աշխատանքներում:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ս. Խուդոյանի ղեկավարման ժամանակաշրջանում ամբիոնում իրականցվել են գիտական ուսումնասիրություններ կապված տարիքային զարգացման և ճգնաժամերի խնդիրների հետ, ինչպես նաև ներշնչաքի հոգեբանական ազդեցության, հիպնոթերապիայի հարցերով:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Կիրառական հոգեբանության ամբիոնում է իր գիտամանկավարժական գործունեությունը ծավալում ներկայիս ռեկտորը` Ս. Գևորգյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Կիրառական հոգեբանության ամբիոնում տարբեր տարիների ընթացքում մշակվել են նոր մասնագիտացումների առարկայացանկերը: Բարեփոխվել է բակալավրիատի առարկայացանկը: Կիրառական հոգեբանության ամբիոնը լրիվությամբ կամ մասնակի (Հոգեբանության մյուս ամբիոնների հետ համատեղ) զբաղվում է մագիստրատուրայի հետևյալ ծրագրերով. 

✔ Զինվորական հոգեբանություն

✔ Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա

✔ Իրավաբանական հոգեբանություն

✔ Կառավարման հոգեբանություն

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի մասնագետների կողմից մշակվել են նեղ մասնագիտացումներին համապատասխան կրթական ծրագրեր, առարկայական նկարագրեր, վերոնշյալ մասնագիտացումների կրթական վերջնաարդյունքներին համապատասխան առարկայացանկ:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

2021թ դեկտեմբերից առ այսօր ամբիոնի վարիչի պատականությունները կատարում է Մարիանա Ավետիսյանը: Ամբիոնի գիտահետազոտական ուղղություններն են.

 

✔ Իրավաբանական հոգեբանություն, դատահոգեբանական փորձաքննություններ

✔ Կլինիկական հոգեբանություն, մանակական կլինիկական հոգեբանություն /հատուկ հոգեբանություն/

✔ Զինվորական հոգեբանություն

✔ Սոցիալական հոգեբանություն, կառավարման հոգեբանություն

Կապ հաստատել՝

+37410 59 70 41

dev-psych23-2021@aspu.am