Կայքը փորձարկման փուլում է։

Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը հիմնադրել է պրոֆեսոր Հայրապետ Հովհաննիսյանը՝  1935 թվականին։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

1938 թվականին ամբիոնը բաժանվել է երկու` ֆիզիկական աշխարհագրության և տնտեսական աշխարհագրության ամբիոնների, որոնք տարբեր տարիների ղեկավարել են՝ Ա. Նալբանդյանը, Բ. Չարչյանը, Գ. Սարգսյանը, Բ.Միթարջյանը, Գ.Ալեքսանդրյանը, Պ.Փարսադանյանը, Դ.Պողոսյանը, Լ.Վալեսյանը, Վ.Պողոսյանը, Ռ.Հովեսյանը, Ս. Դուլյանը, Խ. Սարգսյանը, Գ.Կարապետյանը,  Ա. Աջամօղլյանը, Ա․ Խոեցյանը:

Ներկայումս ամբիոնի վարիչն է աշխարհագրական գիտությունների թեկնածու,  դոցենտ Մարիետա Յուրիկի Մուրադյանը։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի հիմնական գիտական ուղղություններն են՝ տվյալահեն աշխարհագրական կրթությունը տարածական մտածողության և կայուն զարգացման կարողությունների զարգացման համատեքստում,  լեռնային երկրների կայուն զարգացումն ու ռեսուրսների կառավարումը, ՀՀ լանդշաֆտների համալիր ուսումնասիրությունը, լանդշաֆտային պլանավորումն ու լեռնային երկրահամակարգերի արդյունավետ օգտագործումը, կլիմայի գլոբալ փոփոխության, անապատացման, կենսաբազմանության պահպանության հիմնահարցերը, աշխարհագրական հետազոտությունների տվյալների երկրատեղեկատվական վերլուծությունը, աշխարհագրության դասավանդման ժամանակակից մեթոդների և տեխնոլոգիաների մշակումը։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Շուրջ 10 տարի ամբիոնի կազմում  գործում է գիտաուսումնական լաբորատորիա, իսկ 2024 թվականից՝ ԲՏՃՄ ոլորտի գերազանցության կենտրոնի կազմում գործող Աշխարհագրության լաբորատորիան՝ հագեցած անհրաժեշտ գույքով, տեխնիկայով, թվային գործիքներով։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնը միջազգային ծրագրեր է իրականացնում Բեռնի, Թբիլիսիի պետական, Կրեմսի և Բոկուի պետական համալսարանների հետ, Լինցի Թեմի մասնավոր մանկավարժական, Հունաստանի Արևմտյան Մակեդոնիայի համալսարանի, Արժեքների և գիտելիքի կրթության ասոցիացիայի  հետ:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնը համագործակցում է նաև Իլիայի պետական, Թբիլիսիի Կովկասի, Ռումինիայի Դմիտրի Կանտեմիր և Ռումինիայի Օրադեա համալսարանների հետ:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի ջանքերով մշակվում են հանրակրթական դպրոցի ուսումնական ծրագրին համապատասխան օժանդակ նյութեր, բուհական և դպրոցական աշխարհագրության առարկաների ուսումնական պլաններ և առարկայական ծրագրեր, հրատարակվում և խմբագրվում են բուհական և դպրոցական դասագրքեր, ուսումնական ու մեթոդական ձեռնարկներ, մենագրություններ։

Կապ հաստատել՝

+37410 59 70 37

soceco-geo14@aspu.am