- Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ > Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոն >
Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոն
1983 թվականին Տարրական կրթության և դասավանդման մեթոդիկայի ֆակուլտետում ստեղծվեց Արատաբանության ամբիոնը, որի վարիչն էր մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Մինասյանը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտներ Հովհաննես Աղավելյանը, Զաբելլա Զոհրաբյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սպարտակ Փալիկյանը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2011 թվականին Հատուկ կրթության ֆակուլտետի կազմում հիմնադրվեց Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնը, որի վարիչ նշանակվեց մանկավարժական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Ռոբերտ Ազարյանը, իսկ 2018 թվականին՝ մակավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Թերեզա Յուրիի Ազատյանը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնը պատրաստում է հատուկ մանկավարժներ, սուրդոմանկավարժներ, տիֆլոմանկավարժներ, օլիգոֆրենոմանկավարժներ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնում աշխատում են հանրապետության առաջատար մասնագետներ` գիտությունների մեկ դոկտոր, մանկավարժական և հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտներ:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներից շատերն աշխատում են մասնագիտացված մանկատներում, զարգացման կենտրոններում, կրթական և բժշկական հաստատություններում։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնում մշակվում և գործնականում ներդրվում են հատուկ ծրագրեր, տպագրվում են գրքեր, մենագրություններ, ուսումնական և մեթոդական ձեռնարկներ, որոնք ուղղված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությանը, դաստիարակությանը, ինքնուրույն կյանքին նախապատրաստելուն և հասարակական կյանքի մեջ ներառվելուն:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնի դասախոսներն ունեն հրատարակած գիտական աշխատանքներ ցիտվող միջազգային պարբերականներում:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը մշտապես մասնակցում է որակավորման բարձրացման դասընթացների, միջազգային գիտաժողովների՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ է անցկացնում մասնագետների և ուսուցիչների համար:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Մեծամասնությունը պարբերաբար մասնակցում է Erasmus+ դասախոսների փոխանակման ծրագրերին (Պորտուգալիա, Էստոնիա, Չեխիա, Ֆինլանդիա, Իտալիա):
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2025 թվականի սեպտեմբերից ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարն է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Գուրգենի Կարապետյանը։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնը պատրաստում է բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք իրենց գիտելիքներով և նվիրումով աջակցում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ու անձանց զարգացմանն ու հասարակական ինտեգրմանը։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնի գործունեությունը մշտապես ուղղված է եղել ոչ միայն բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանը, այլև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու նրանց լիարժեք ներառմանը հասարակական կյանքում։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և մասնագետների հետևողական ու նվիրված աշխատանքի շնորհիվ ձևավորվել է այնպիսի կրթական միջավայր, որտեղ համադրվում են գիտությունը, փորձը և մարդասիրությունը։
Այստեղ կրթություն ստացած մասնագետներն աշխատում են հանրապետության տարբեր կրթական, բժշկական և սոցիալական հաստատություններում։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնը շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցությունները, ներդնել նորարարական մեթոդներ և զարգացնել գիտահետազոտական աշխատանքները։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնը նաև ապագայի հանդեպ վստահության խորհրդանիշ է՝ իր գործունեությամբ նպաստելով ավելի ներառական, մարդակենտրոն և հավասար հնարավորություններ ապահովող հասարակության ձևավորմանը։