Երաժշտության մանկավարժության ամբիոն

Երաժշտության մանկավարժության ամբիոնն ունի  հարուստ պատմություն: 1959 թվականին ստեղծվեց երգ-երաժշտության բաժինը, 1960-ին` նկարչության․ հետագայում՝ 1965 թվականին, երկու բաժինների միավորմամբ ձևավորվեց Գեղագիտական դաստիարակության ֆակուլտետը` երաժշտության և կերպարվեստի բաժիններով:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում՝ Երաժշտության տեսության և դասավանդման մեթոդիկայի, Նվագարանների, Խմբավարության և ձայնադրման ամբիոններն առանձնացել և միավորվել են` լինելով Կուլտուրայի, ապա նաև Գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի կազմում:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

2012 թվականից ամբիոնը Գեղարվեստական կրթության ֆակուլտետի կազմում է: Այս ընթացքում ամբիոնն ունեցել է տարբեր անվանումներ, իսկ 2015 թվականին վերանվանվել է Երաժշտության մանկավարժության ամբիոնի:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Տարբեր տարիների ամբիոնի վարիչներ են եղել երաժշտագետներ և կատարողներ Ցիցիլյա Բրուտյանը, Էմմա Ծատուրյանը, Յակով Զարգարյանը, Էդուարդ Էլբակյանը, Խորեն Մեյխանեջյանը, Մանուկ Մանուկյանը, Հենրիկ Սիմոնյանը, Ելենա Վարդանյանը, Սեդա Մանգասարյանը, Կարլեն Թոփչյանը, Լորետա Աղասարյանը, Արկադի Շեկունցը, Յուրի Յուզբաշյանը, Սարգիս Էլբակյանը, Վյաչեսլավ Եդիգարյանը, Արտաշես Բաբուրյանը, Աննա Հարությունյանը, Մարգարիտա Բաղդասարյանը և այլք:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնն այժմ ղեկավարում է արվեստագիտության թեկնածու, դոցենտ Աննա Հարությունյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի պատմության ընթացքում ստեղծվել են երգչախմբեր, որոնք տարբեր տարիների ղեկավարել են դոցենտ Վաղինակ Չաքմիշյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էմմա Ծատուրյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Էլբակյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Խորեն Մեյխանեջյանը, Մեսրոպ Մեսրոպյանը, դոցենտ Արտաշես Բաբուրյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Էլբակյանի ղեկավարությամբ երկսեռ երգչախումբը հանրապետական երգչախմբերի մրցույթին արժանացել է ոսկե մեդալի, իսկ դոցենտ Արտաշես Բաբուրյանի ղեկավարությամբ գործող «Ամադեուս-98» հանրապետական մրցույթի դափնեկիր «Ավե Մարիա» իգական կամերային երգչախումբն ակտիվորեն մասնակցում է հանրապետության երաժշտական կյանքին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Երկար տարիներ ամբիոնի կազմում գործել է ջութակահարների անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն էր դոցենտ Յուրի Ավետիսյանը. անսամբլն ակտիվ մասնակցություն է ունեցել համալսարանի երաժշտական կյանքին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնում տարվում են ուսումնամեթոդական, գիտական, դաստիարակչական լայն աշխատանքներ, իրականացվում է ասպիրանտական կրթություն, հրատարակվում են մենագրություններ, մեթոդական և ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Դասախոսներն ու ուսանողները ինչպես համալսարանում, այնպես էլ միջբուհական տարբեր գիտաժողովներում հանդես են գալիս գիտական զեկուցումներով:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի դասախոսներն ու ուսանողներն իրենց կատարողական ելույթներով ակտիվորեն մասնակցում են համալսարանի մշակութային կյանքին։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնում աշխատում է 1 դոկտոր, պրոֆեսոր, 3 պրոֆեսոր,  5 գիտությունների թեկնածու, դոցենտ,  7 դոցենտ,  8 ասիստենտ,  6 դասախոս, ուսումնաօժանդակ կազմի 12 աշխատակից: