Կերպարվեստի ամբիոն

Կերպարվեստի ամբիոնը ստեղծվել է 2012 թվականին՝ Գունանկարի և Գծանկարի ամբիոնների միավորման արդյունքում։ Վերոնշյալ ամբիոնները ձևավորվել էին Նկարչության ամբիոնի հիման վրա, որը հիմնադրվել էր 1961թվականին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Մինչև 1966 թվականը Նկարչության ամբիոնը ղեկավարել է արվեստի վաստակավոր գործիչ, դոցենտ Կարապետ Մինասյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են Մամիկոն Փանոսյանը, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Էդվարդ Իսաբեկյանը, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը: Նկարչության ամբիոնի հիմքով 1968 թվականին ձևավորվել են Գունանկարի և գծանկարի ամբիոնները:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

1968-1988 թվականներին Գունանկարի ամբիոնը ղեկավարել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը, այնուհետև՝ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Սուրեն Սաֆարյանը: 1988-2012թթ. գունանկարի ամբիոնի վարիչն էր դոկտոր, պրոֆեսոր Լեմս Ներսիսյանը, իսկ 1968 թվականից՝  գծանկարի ամբիոնի վարիչ էր ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ղուկաս Չուբարյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

Հետագայում Գծանկարի ամբիոնի վարիչներ են եղել ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Զախար Խաչատրյանը, դոցենտ Հովհաննես Մուրադյանը, պրոֆեսորներ Ստեփան Գրիգորյանը, Արտաշես Քեշիշյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

2012 թվականին գունանկարի և  գծանկարի ամբիոնները միավորվեցին: Նորաստեղծ ամբիոնը վերանվանվեց Կերպարվեստի ամբիոն, որի վարիչի պաշտոնակատար նշանակվեց Լեմս Ներսիսյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

2013 թվականին Կերպարվեստի ամբիոնի վարիչի պաշտոնակատար նշանակվեց Սարգիս Թերզյանը, իսկ 2014 թվականին՝  ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

2017 թվականին Կերպարվեստի ամբիոնի վարիչի պաշտոնակատարը  արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանը էր։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

2018 թվականին Կերպարվեստի ամբիոնին միավորվեց ԴԿԱ և Դիզայնի ամբիոնը: Այն ղեկավարել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը: 2023 թվականին Կերպարվեստի ամբիոնի վարիչի պաշտոնակատար է նշանակվել պրոֆեսոր  Արթուր Մարտիրոսյանը, իսկ  2024 թվականին՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արա Հակոբյանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

2026 թվականից Կերպարվեստի ամբիոնի վարիչի պաշտոնակատարը մանկավարժական գիությունների թեկնածու, պրոֆեսոր Արտաշես Քեշիշյանն է։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

Կերպարվեստի ամբիոնի տված կրթության շնորհիվ ուսանողը ձեռք է բերում պրոֆեսիոնալ նկարչության հիմքերը` գեղանկար, գծանկար, հաստոցային գրաֆիկա, քանդակագործություն, գրքի գեղարվեստական ձևավորում, համակարգչային գրաֆիկա, ինչպես նաև մանկավարժական և մեթոդական հմտություններ կերպարվեստի ոլորտում:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի նպատակն է ուսանողին տալ համապատասխան մասնագիտական գրագիտություն, պատրաստել բարձր մակարդակի մանկավարժ-արվեստագետներ: