Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոն

1970 թ. ֆակուլտետում հիմնվել է «Կինոյի և հեռուստատեսության» ամբիոնը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

«Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության» ամբիոնը ձևավորվել է 2012 թ. մարտին` նախկին «Հեռուստառեժիսուրայի, օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության» ամբիոնի վերակազմավորման արդյունքում:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի վարիչներ են եղել Լուիզա Սամվելյանը (1970-1975թթ.), Յուրի Երզնկյանը ( 1977-96թթ.), Ֆրունզե Դովլաթյանը (1996-97 թթ.), Ալբերտ Յավուրյանը (1997թ -2007թթ.), Աիդա Հովհաննիսյանը (2007-2012թթ.):

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնում դասավանդել և դասավանդում են ոլորտի անվանի ներկայացուցիչներ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ս.Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն, դոցենտ Զավեն Սարգսյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Վրեժ Պետրոսյանը, դոցենտներ Սահակ Տրոյանը, Բորիս Հովսեփյանը և այլք:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Բաժնի ուսանողները շարունակաբար մասնակցում են հանրապետական և միջազգային նշանակության ստուգատես-ցուցահանդեսների՝ արժանանալով դիպլոմների և տարբեր կարգի մրցանակների: Ուսումնառության ընթացքում պարբերաբար կազմակերպվում են թեմատիկ և հաշվետու ցուցահանդեսներ: