- Կուլտուրայի ֆակուլտետ > Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոն >
Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոն
Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոն
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
1970 թվականին հիմնադրվել է Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնը, որի հիմքի վրա 2001 թվականին ստեղծվել է երկրորդ մասնագիտական բաժինը՝ «Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն»։ 2009 թվականին այն առանձնացվել է և նույն անվամբ ձևավորվել որպես առանձին մասնագիտական ամբիոն։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2014 թվականին Գրադարանագիտության և մատենագիտության, ինչպես նաև Թանգարանային գործ և հուշարձանների պահպանության ամբիոնների միավորման արդյունքում ձևավորվել է ներկայիս ամբիոնը՝ Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են ոլորտի ճանաչված մասնագետներ՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրաչյա Կոստիկյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խիկար Բարսեղյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտներ Բալաբեկ Մելյանը և Քնարիկ Կորկոտյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանը։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2015 թվականից առ այսօր ամբիոնը ղեկավարում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Բաժնի շրջանավարտներն աշխատում են թանգարաններում, գրադարաններում, Հայաստանի ազգային արխիվում, Մատենադարանում, կրթական, մշակութային և լրատվական հաստատություններում՝ զբաղեցնելով նաև ղեկավար պաշտոններ։