- Կուլտուրայի ֆակուլտետ > Հեռուստառադիոլրագրության ամբիոն >
Հեռուստառադիոլրագրության ամբիոն
Ամբիոնը ստեղծվել է 1995 թվականին՝ անվանի կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդկան արտիստ, պրոֆեսոր Յուրի Երզիկյանի նախաձեռնությամբ` նախկինում լինելով 1970 թվականին ստեղծված Կինովարպետության ամբիոնի մասնագիտացում։ 1996-97 թթ ամբիոնը ղեկավարել է հայտնի կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանը, 1997թ -2007թվականներին ականավոր կինոօպերատոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալբերտ Յավուրյանը, 2007-2012թվականներին հայտնի բեմադրիչ, պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
2012 թվականին միասնական ամբիոնը բաժանվեց երեք մասնագիտական ամբիոնների՝ Հեռուստառադիոլրագրության, Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության, Ռեժիսուրայի։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Հեռուստառադիոլրագրության ամբիոնը գլխավորեց դոցենտ Արմեն Ամիրյանը: 2013-ից առ այսօր ամբիոնի վարիչն է հեռուստատեսային հաղորդումների և կինոյի անվանի սցենարիստ, դոցենտ Լևոն Գալստյանը:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնի պատմությունը հարուստ է հանրապետությունում ճանաչում ունեցող լրագրողների, գիտնականների և մեդիա ոլորտի մասնագետների անուններով։ Ստեղծումից ի վեր ամբիոնում դասավանդել են հանրապետությունում մեծ հեղինակություն վայելող բազմաթիվ մասնագետներ` լրագրողներ Արմեն Հովհաննիսյանը, Ռոբերտ Մավիսակալյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր Արտեմ Սարգսյանը, Շամիրամ Աղաբեկյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը, «Նորք», ապա Պրոմեթևս հեռուստաընկերության տնօրեն, ՀՀ վաստակավոր լրագրող, գնդապետ, դոցենտ Սեյրան Շահսուվարյանը, «Ազգ» պարբերականի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Հակոբ Ավետիքյանը, Ազգ» պարբերականի տնտեսական մեկնաբան Արա Մարտիրոսյանը, Լիլիկ Ստեփանյանը, Նարինե Մկրտչյանը, ռադիոլրագրող Հովիկ Հովեյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանը, Հանրային ռադիոյի լրագրող Ստեփան Մարությանը, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, արվեստագիտության թեկնածու Արամ Աբրահամյանը, վաստակավոր լրագրողներ Վարուժան Օլքինյանը, Արթուր Բախտամյանը և այլք:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Այսօր էլ ուսումնական գործընթացն ապահովում են փորձառու դասախոսներ և գործող մեդիա մասնագետներ, որոնք համատեղում են տեսական գիտելիքն ու գործնական փորձը․ ամբիոնը համալրված է բարձրակարգ մասնագետներով` ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Մարտիրոսյան, անվանի հեռուստալրագրողներ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արթուր Բաղդասարյան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դիանա Մարկոսյան, Կարինե Տիտանյան, «Նյումեգ» ամսագրի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյան, դոցենտի պաշտոնակատար Կարինե Քոչարյանը և այլք:Ուսուցումն իրականացվում է առկա կրթական համակարգով՝ բակալավրիատում և մագիստրատուրայում՝ «Լրագրություն» մասնագիտության գծով, որը ներառում է տպագիր, հեռուստատեսային, ռադիո և համացանցային լրագրության բոլոր մասնագիտացումները:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Գործնական դասընթացներն անցկացվում են ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ լսարաններում, այդ թվում՝ Սերգո Երիցյանի, Ստեփան Պողոսյանի և Յուրի Երզնկյանի անվան մասնագիտական լսարաններում։
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են տարբեր կրթական ծրագրերի աշխատանքների, համահամալսարանական, հանրապետական և միջազգային գիտաժողովների, վերապատրաստումների՝ լրագրողական կրթությունը ժամանակակից հայեցակարգային սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով:
————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ուսանողների մասնագիտական պրակտիկան կազմակերպվում է առաջատար հեռուստաընկերություններում, ռադիոընկերություններում, լրատվամիջոցներում, ինչպես նաև Առաջին համալսարանական «Ֆամա» ռադիոյում՝ ապահովելով կրթության և մասնագիտական գործունեության սերտ կապը։