Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Ամբիոնը հիմնադրվել է 1987 թվականին` Ֆիզիկամաթեմատկական ֆակուլտետի կազմում, որում մեծ ավանդ ունի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, ամբիոնի երկարամյա վարիչ Մկրտիչ Սահրադյանը։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

2011 թվականին ամբիոնը վերանվանվել է Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ու ընդգրկվել Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի կազմում:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնը պատրաստում է «Ինֆորմատիկա» մասնագիտությամբ մանկավարժության բակալավր և մագիստրոս որակավորմամբ մասնագետներ, որոնք կարող են աշխատել ինչպես դպրոցներում՝ որպես ինֆորմատիկայի ուսուցիչներ, կազմակերպություններում, այնպես էլ ընկերություններում՝ որպես ծրագրավորման, հաշվողական ցանցերի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնն ակտիվորեն մասնակցում է համալսարանի ինֆորմատիզացիայի, ուսումնական գործընթացի ավտոմատացման, այդ թվում՝ տարբեր մասնագիտությունների գծով էլեկտրոնային ուսումնական նյութերի, դասընթացների և հեռավար ուսուցման համար անհրաժեշտ մասնագիտական բազայի ստեղծմանը:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնում ներկայումս աշխատում է 2 պրոֆեսոր, 6 դոցենտ, 1 ասիստենտ, 7 դասախոս: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են ինչպես հանրապետության, այնպես էլ այլ երկրներում կազմակերպվող սեմինարներին, գիտաժողովներին:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը բազմաթիվ գիտական, ուսումնական և ուսումնամեթոդական աշխատանքների (35 ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկներ, շուրջ 260 հոդվածներ), հրապարակումների հեղինակ են։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնն ունի ժամանակակից համակարգչային տեխնիկայով, էլեկտրոնային գրատախտակներով, լուսածրիչներով, տեղային և ինտերնետ ցանցով հագեցած 9 համակարգչային լսարան։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի դասախոսները կատարում են լաբորատոր և գործնական աշխատանքներ, դասավանդում բուհի բոլոր ֆակուլտետների՝ բակալավրիատի, մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին։

Կապ հաստատել՝

+37410 59 70 73

teachinfo06@aspu.am