Կայքը փորձարկման փուլում է։

Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը կազմավորվել է 2012 թվականին:

Ամբիոնի գործունեության հիմնական գիտական ուղղություններն են՝

✔ Կրթական համակարգի արդի բարեփոխումները և ֆիզիկայի ուսուցիչների մասնագիտական կոմպետենցիաների ձևավորման խնդիրը մանկավարժական բուհերում,

✔ Ֆիզիկայի ուսուցման կատարելագործումը մանկավարժական բուհում և հանրակրթական դպրոցում,

✔ Կրթական համակարգի արդի բարեփոխումները և ֆիզիկայի ուսուցման մեթոդիկայի հիմնախնդիրները ավագ դպրոցում,

✔ Նյութագիտությանը, լազերային համակարգերին, հեռահաղորդակցության, սենսորիկային առընչվող տեսական և փորձարարական աշխատանքների իրականացում:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում գիտահետազոտական աշխատանքների իրականացման գործընթացը, կազմակերպում է միջազգային կոնֆերանսներ, սեմինարներ, որտեղ ընդգրկում է նաև ուսանողներին: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից շարունակաբար տպագրվում են բազմաթիվ գիտական հոդվածներ, որոնց մեծ մասը բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, որոնք ներառված են Scopus , WoS և այլ հայտնի շտեմարաններում։

Ամբիոնը ներկայումս համագործակցում է՝

✔ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի,

✔ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ),

✔ Ֆրանսիայի Լորենի համալսարանի Օպտիկակական Նյութերի և Ֆոտոնիկական համակարգերի լաբորատորիայի (LMOPS),

✔ Ստեղծագործական և տեխնիկական կարողունակության զարգացման տեսական և գիտափորձարարական մեթոդների հետազոտումը

✔ Իտալիայի Պադովայի համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի,

✔ Իտալիայի Պավիայի համալսարանի,

✔ Ամերիկայի Միացյալ Նահանգների Սան Անտոնիոյի և Բոզեմանի համալսարանների ֆիզիկայի ֆակուլտետների հետ:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Համագործակցության շրջանակներում ամբիոնը հնարավորություն է ստեղծում բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար իրենց գիտական հետազոտությունների մի մասն անցկացնել Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների լավագույն բուհերում։

Կապ հաստատել՝

+37410 59 70 54

physmet38@aspu.am