Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը վերակազմավորվել է 2016 թվականին` Մաթեմատիկայի դասավանդման մոթոդիկայի, Բարձրագույն հանրահաշվի և երկրաչափության, Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնների միավորման արդյունքում:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի հիմնական գիտական ուղղություններն են`

  • Միջին և ավագ դպրոցում մաթեմատիկայի ուսուցման արդյունավետության բարձրացման հիմնահարց
  • Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա. նորարարական մեթոդներ. ուսուցման կոլեկտիվ եղանակ
  • Արժեքները և նրանց ձևավորումը մաթեմատիկայի ուսուցման գործընթացում
  • Ենթաբազմաձևությունների տեսություն
  • Ինտեգրալ դիֆերենցիալ հավասարումներ, ֆակտորիազացիա
  • Բուլյան և դ'Մորգանի ֆունկիցիաներ, քվազիխմբերի տեսություն
  • Թաղանթների տեսության դիֆերենցիալ հավասարումների սպեկտրալ անալիզ
  • Բարակապատ համակարգերի մեխանիկա, սեյսմոլոգիա, սպեկտրալ անալիզ։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնում աշխատում  է գիտությունների 7 դոկտոր, 8 պրոֆեսոր, 9 թեկնածու, 8 դոցենտ, 1 ասիստենտ և 3 դասախոս:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնի ներկայիս աշխատակազմը հրատարակել է ավելի քան 1000 գիտական աշխատանք` տեղական, միջազգային ամսագրերում` մեծամասամբ բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, որոնք ներառված են Scopus, Web of Sciences և այլ հայտնի շտեմարաններում։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է նաև հանրակրթական տարրական դպրոցի մաթեմատիկայի, միջին դպրոցի հանրահաշվի և երկրաչափության, ավագ դպրոցի երկրաչափության դասագրքեր, ինչպես նաև Մաթեմատիկական անալիզի, Բարձրագույն հանրահաշվի, Երկրաչափության և բուհական մի շարք այլ դասագրքեր, մենագրություններ, մեթոդական ձեռնարկներ, գիտամեթոդական ժողովածուներ:

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնը ներկայումս համագործակցում է Նորվեգիայի թագավորության Բերգենի համալսարանի «Սելմեր» կենտրոնի, ՌԴ Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի Լ․Ս․ Աթանասյանի անվան Երկրաչափության ամբիոնի, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի,  ՌԴ Յու․ Ա․ Գագարինի անվան Սարատովի պետական տեխնիկական համալսարանի Մաթեմատիկա և մոդելավորում ամբիոնի և  ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի հետ։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Համագործակցության շրջանակներում կազմակերպվում են համատեղ գիտաժողովներ և սեմինարներ։ Ամբիոնը համագործակցում է նաև հանրակրթական դպրոցների հետ, անցկացնում ուսուցիչների վերապատրաստում, նախագծային աշխատանքների պաշտպանություններ և այլն։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Ամբիոնն  ակտիվորեն մասնակցել և մասնակցում է Եվրամիության TEMPUS և ERASMUS+ համագործակցության և կրեդիտային շարժունության ծրագրերին։