Կայքը փորձարկման փուլում է։

«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ

 

«Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը (ՇԳԻ) հիմնադրվել է 2018 թվականի փետրվարին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի և ՀՀ Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի նախաձեռնությամբ։


Այսօր ՇԳԻ-ն աշխարհում եզակի կենտրոն է, որն ունի իր բացառիկ ուղղվածությունը և իրականացնում է շախմատի դասավանդման հոգեբանական, կրթական ու սոցիոլոգիական հիմնախնդիրների խորքային հետազոտություններ։


Մեր առաքելությունն  է

Բացահայտել և զարգացնել շախմատի կրթական ներուժը՝ այն ծառայեցնելով 21-րդ դարի քաղաքացու կարողությունների ձևավորմանը և կյանքի որակի բարձրացմանը։


Մեր նպատակները
• Ուսումնասիրել հանրակրթական դպրոցներում «Շախմատ» առարկայի կրթական արժեքը,
• Բացահայտել շախմատի ազդեցությունը երեխայի կոգնիտիվ և ստեղծագործական ունակությունների զարգացման վրա,
• Վերհանել, թե ինչպես է շախմատը նպաստում 21-րդ դարի կարևորագույն կոմպետենցիաների ձևավորմանը։


Միջազգային համագործակցություն

ՇԳԻ-ն համակարգում է «Շախմատը կրթության մեջ» ծրագիրը և կազմակերպում գիտաժողովներ, որոնց մասնակցում են աշխարհի ավելի քան 100 երկրի ներկայացուցիչներ։ Ինստիտուտի գործունեությունը միջդիսցիպլինար է․ մեր թիմում ներգրավված են հոգեբաններ, սոցիոլոգներ, կենսաբաններ, շախմատիստներ և կրթության ոլորտի առաջատար մասնագետներ։ Մենք հաստատել ենք գործընկերային կապեր միջազգային հեղինակավոր գիտնականների հետ և ակտիվորեն համագործակցում ենք հանրապետության դպրոցների ու մանկապարտեզների հետ։


Մեր հեղինակությունը
ՇԳԻ այցելել են տարբեր երկրների նախագահներ, ՖԻԴԵ-ի ղեկավարներ, աշխարհահռչակ գրոսմայստերներ, կրթության նախարարներ և բարձրաստիճան պետական ու միջազգային պաշտոնյաներ։


Մեր հետազոտությունները
ՇԳԻ-ի գիտական աշխատանքները ընդգրկում են կրթության բոլոր մակարդակները՝ նախադպրոցականից մինչև հետբուհական։ Հետազոտությունների ընթացքում կիրառվում են գերժամանակակից գործիքներ՝ IBM SPSS, Atlas.ti, Face Reader, Egoscope, UCINET և այլն։ Մեր գիտական արդյունքները հրապարակվել են հեղինակավոր միջազգային շտեմարաններում՝ Scopus, Web of Science, ինչպես նաև տասնյակ մենագրություններում, ձեռնարկներում և ավելի քան 100 միջազգային ու տեղական հրապարակումներում։

Կառույցի պաշտոնական կայք՝  Chessstudy։