Մեկնարկում է բարձր առաջադիմությամբ քոլեջների շրջանավարտների դիմումների ընդունումը

13.07.2026

Հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարում է 2026–2027 ուսումնական տարվա միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների (քոլեջների) բարձր առաջադիմությամբ շրջանավարտների՝ կրթությունը համալսարանում շարունակելու համար դիմումների ընդունման մեկնարկի մասին։

Եթե բարձր առաջադիմությամբ ավարտել եք միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունը (քոլեջ), ապա օգտվե՛ք Մանկավարժական համալսարանում կրթությունը շարունակելու հնարավորությունից։

Դիմումների ընդունման ժամկետը՝  հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 28-ը։

Դիմումների ընդունման վայրը՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, Խանջյան 5, 1-ին հարկ, Ընդունող հանձնաժողով։