Ի գիտություն առաջին կուրսեցիների
31.07.2026
Սիրելի դիմորդներ, շնորհավորում ենք Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ընդունվելու առթիվ։
Օգոստոսի 24–31-ը՝ ժամը՝ 09:30–16:30-ը, կարող եք այցելել Ձեր ֆակուլտետի դեկանատ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
- Միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմի բնօրինակը
- ԳԹԿ վկայագիր (միասնական քննության արդյունքները հաստատող փաստաթուղթ)
- 4 հատ 3×4 չափի լուսանկար (յուրաքանչյուրի հետևում նշել անունն ու ազգանունը)
- Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ID քարտ) և պատճենը
- Սոցիալական քարտ
- Արական սեռի ներկայացուցիչների համար՝ կցագրման վկայականը (կամ զինվորական գրքույկը) և դրա պատճենը։
Որտե՞ղ ներկայացնել փաստաթղթերը
Բանասիրական ֆակուլտետ
Ալեք Մանուկյան 13, 3-րդ հարկ, 306 սենյակ
- Հայոց լեզու և գրականություն
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
Խանջյան 5, 4-րդ հարկ, 410 սենյակ
- Մաթեմատիկա-ֆիզիկա
- Մաթեմատիկա-ինֆորմատիկա
- Տեխնոլոգիա և ձեռնարկչություն
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ
Խանջյան 5, 6-րդ հարկ, 602 սենյակ
- Կենսաբանություն-քիմիա
- Աշխարհագրություն-բնագիտություն
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ
Տիգրան Մեծի 17, 4-րդ հարկ, 419 սենյակ
- Պատմություն
- Հասարակագիտություն
Գեղարվեստական կրթության ֆակուլտետ
Ալեք Մանուկյան 13, 2-րդ հարկ, 213 սենյակ
- Կերպարվեստ
- Հագուստի մոդելավորում
- Դեկորատիվ կիրառական արվեստ
- Արվեստի տեսություն, պատմություն և կառավարում
- Երաժշտական կրթություն
- Մշակութաբանություն
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ
Խանջյան 5, 7-րդ հարկ, 702 սենյակ
- Սոցիալական մանկավարժություն
- Հոգեբանություն
- Սոցիոլոգիա
- Սոցիալական աշխատանք
Կուլտուրայի ֆակուլտետ
Ալեք Մանուկյան 13ա, 2-րդ հարկ, 201 սենյակ
- Պարարվեստ
- Գեղարվեստական լուսանկարչություն
- Օպերատորություն
- Գործիքային կատարողականություն
- Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն
- Լրագրություն
- Կառավարում (ըստ ոլորտի)
Սկզբնական կրթության ֆակուլտետ
Խանջյան 5, 5-րդ հարկ, 511 սենյակ
- Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա
- Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ
Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ
- Լոգոպեդիա
- Էրգոթերապիա
- Հատուկ մանկավարժություն
Օտար լեզուների ֆակուլտետ
Ալեք Մանուկյան 13, 1-ին հարկ, 110 սենյակ
- Ռուսաց լեզու և գրականություն
- Անգլերեն լեզու և գրականություն
❗ Կարևոր
Եթե ընդունվելուց հետո մեկնել եք (կամ առաջիկայում մեկնելու եք) պարտադիր զինվորական ծառայության, ապա անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 1-ը ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (ներառյալ որդեգրողը, խնամակալը, հոգաբարձուն, խնամատար ծնողը) ներկայանա Խանջյան 5, 1-ին հարկ, 104 սենյակ (քարտուղարություն)՝ տարեկետման ձևակերպման համար՝ ունենալով անհրաժեշտ փաստաթղթերը (տեղեկանք՝ զինվորական կոմիսարիատից, ծառայության մեկնելու վերաբերյալ և ծնողի անձնագրի պատճեն)։
Սիրով սպասում ենք Ձեզ ՀՊՄՀ-ում և մաղթում հաջող ու հիշարժան ուսանողական տարիներ։