Հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն

24.08.2026

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ  ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ


1. Սոցիալական հոգեբանություն - ԺԹ.00.03 /1 տեղ/


Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում հաստատության ղեկավարի անունով,
2. Բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
3. Օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ)՝
• անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 2.5՝ նոր գնահատման համակարգով և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը,
• ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիէՖ)՝ 200 միավորը,
• գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:
Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից:
4. Ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
5. Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները,
6. Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի),
7. Քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):


Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 11-ը:

Ընդունելության մասնագիտական քննությունները կազմակերպվում են  սեպտեմբերի 14-25-ը:

Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով` Երևան, Տիգրան Մեծի 17, 2-րդ հարկ, Գիտահետազոտական կենտրոն, հեռ՝. 59-70-29: