«Պատմությունը երգերում» երիտասարդ պատմաբանների ամառային դպրոց

27.08.2026

Մեկնարկում է «Պատմությունը երգերում» երիտասարդ պատմաբանների ամառային դպրոցը։

Երիտասարդ պատմաբա՞ն ես կամ ուսանո՞ղ, ով ցանկանում է պատմությանը նայել բոլորովին նոր տեսանկյունից։ Ուզո՞ւմ ես բացահայտել, թե ինչպես են երգն ու երաժշտությունը դառնում պատմական սկզբնաղբյուր, քարոզչական գործիք կամ ազգային հիշողության կրող։

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ)   հրավիրում է  մասնակցելու «Պատմությունը երգերում» երիտասարդ պատմաբանների ամառային դպրոցին, որին իրակաանցվում է Հայագիտական հետազոտությունները հովանավորող հիմնադրամի աջակցությամբ։

Ծրագիրը նախատեսված է երիտասարդ պատմաբանների և ուսանողների համար։ Մասնակիցների ընդհանուր թիվը սահմանափակ է՝ ընդամենը 30 մասնակից:


Ամառային դպրոցի ընթացքում ձեզ սպասվում են
• Բացառիկ դասախոսություններ,
• Հետաքրքիր թեմաներ,
• Գործնական փորձ,
• Հմտությունների զարգացում պատմության դասավանդման ոլորտում։

Ծրագրի ժամանակացույցը և վայրը

Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում

  • Փուլ 1 (տեսական)՝ սեպտեմբերի 24-25 (թեմատիկ դասախոսություններ, գործնական առաջադրանքի հանձնարարում)։
  • Փուլ 2 (ինքնուրույն/առցանց)՝ սեպտեմբերի 26-հոկտեմբերի 15 (աշխատանք դասի պլանների վրա, առցանց խորհրդատվություն)։
  • Փուլ 3 (ամփոփում)՝  հոկտեմբերի 16 (արդյունքների ամփոփում)։

Մասնակցության հայտը լրացնելու և մանրամասն ծրագրին ծանոթանալու համար անցեք հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdVfigFXRMEY-J6BLPf_dqZmbolCHv8bq24l4zjO1w553dpWw/viewform?usp=publish-editor։


Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 10, 2026 թ։

Կապ և հարցեր
Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել՝ էլ. հասցե՝ stepanyankhachatur16@aspu.am , +37493733777։