Մեկնարկում է ուսուցիչների պարտադիր վերապատրաստումը
31.08.2026
Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում մեկնարկում է ուսուցիչների պարտադիր վերապատրաստման հայտագրման գործընթացը՝ վերապատրաստման ծրագրի բովանդակության 4 բաղադրիչներով (բաժիններով)՝ բոլոր մակարդակներով (տարրական և ձեռնահասության, տիրապետման, փորձագետի):
- Բաժին 2. Դասընթացների և դասերի պլանավորում,
- Բաժին 3. Դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և ներառարկայական կապեր,
- Բաժին 5․ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում,
- Բաժին 7. Սովորողների կարիքների գնահատում,
Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան՝ ուսուցիչը մասնակցում է տվյալ մակարդակի վերապատրաստումներին։
Վերապատրաստման ծրագրի բովանդակության նշված 4 բաժիններով և համապատասխան մակարդակով վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է սեպտեմբերի 1-10-ը ներառյալ լրացնել մասնակցության հայտը՝ կցելով մասնագիտական զարգացման կարիքների գնահատման արդյունքները հավաստող՝ դպրոցի տնօրենի կողմից տրված տեղեկանքը։
Վերապատրաստման ծրագրի բովանդակության 2, 3, 5 և 7 բաղադրիչներով վերապատրաստման գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից։
Պարտադիր վերապատրաստման մասնակցության հայտ
Այլ մանրամասների համար դիմել Խ․Աբովյանի անվան ՀՊՄՀ, ք․ Երևան, Տիգրան Մեծ 17, 2-րդ հարկ, 214 սենյակ (Ուսուցիչների վերապատրաստման բաժին) կամ զանգահարել (010)597088 հեռախոսահամարին: