Մրցույթ՝ Պարդուբիցեի համալսարանում սովորելու

02.09.2026

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ՝ Պարդուբիցեի համալսարանում (Չեխիա) բակալավրի կրթական ծրագրով սովորելու նպատակով:

Շարժունության տևողությունը 3 ամիս է: Տեղերի քանակը 2-ն է: Շարժունությունը նախատեսվում է 2026-2027թթ. ուս. տարվա 2-րդ կիսամյակում:

Ֆինանսավորում
Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակցին տրամադրվում է ամսական 850 Եվրո դրամաշնորհ, ինչպես նաև 395 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:

Իրավասության չափանիշները

Դիմողը՝

 

  • պետք է լինի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կամ 3-րդ կուրսի ուսանող,
  • պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան։


Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 28-ը լրացնել դիմում՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/vHdERVqfMeo2J4T88 ։


Պահանջվող փաստաթղթեր՝
• Տեղեկանք համալսարանից առաջադիմության վերաբերյալ
• Անձնագրի պատճեն
• Մոտիվացիոն նամակ՝ անգլերեն լեզվով

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ հղել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ international@aspu.am։

*B2 - այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր: Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին: