Անվճար օնլայն դասընթաց` Տոկիոյի համալսարանում
04.09.2026
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA), ոկիոյի համալսարանի հայտնի Մացուո–Իվասավա լաբորատորիայի հետ համատեղ, հրավիրում է մասնակցելու GCI World 2026 September միջազգային կրթական ծրագրի։
Սա բացառիկ հնարավորություն է AI-ի և Data Science-ի ոլորտում գործնական գիտելիքներ ձեռք բերելու, աշխարհի առաջատար մասնագետներից սովորելու և թվային կարողությունները զարգացնելու համար:
Ծրագրի հիմնական առավելությունները
- Անվճար մասնակցություն և լիարժեք առցանց (online) ձևաչափ
- Միջազգային ճանաչում․ նախորդ փուլին մասնակցել է ավելի քան 25,000 մասնակից աշխարհի տարբեր երկրներից։
Ո՞ւմ համար է նախատեսված
- AI-ով և տվյալագիտությամբ հետաքրքրված ՀՊՄՀ ուսանողների
- Դասախոսների, երիտասարդ հետազոտողների և ոլորտով հետաքրքրված աշխատակիցների։
Ինչպե՞ս դիմել
Ծրագրի բովանդակությանը, մասնակցության պայմաններին ծանոթանալու և գրանցվելու համար այցելեք GCI World Program պաշտոնական կայքէջ՝ https://weblab.t.u-tokyo.ac.jp/en/lecture/gci/։
Լեզուն՝ Անգլերեն
Մեկնարկը՝ 2026 թ. սեպտեմբերի 17։