Դարձի՛ր Ֆրոնթլայն Ակադեմիայի առաջին հոսքի մասնակից
04.09.2026
Սիրելի ուսանող,
եթե հետաքրքրված ես կոնֆլիկտի և խաղաղության ուսումնասիրություններով, այս հնարավորությունը քեզ համար է։
Ֆրոնթլայն Ակադեմիան երկամսյա կրթական ծրագիր է, որը հիմնված է Ֆրոնթլայնի 5 տարվա ամառային դպրոցների փորձի վրա։
Ծրագրի ընթացքում քեզ սպասվում են՝
• հանդիպումներ համալսարանում,
• 3 արտագնա ուսումնական հավաք, որոնցից մեկը՝ Վրաստանում,
• ինտերակտիվ քննարկումներ, սիմուլյացիաներ և դերախաղեր,
• դեպքերի վերլուծություններ և թիմային աշխատանք,
• ընթերցանություն և ինքնուրույն ուսումնասիրություն,
• անհատական ռեֆլեկտիվ օրագրի՝ Peace Journal-ի վարում,
• ավարտական վկայական, իսկ առավել ակտիվ մասնակցության դեպքում՝ անհատական երաշխավորագիր։
Ակադեմիան կմիավորի 25 ուսանողի՝ ՀՊՄՀ տարբեր ֆակուլտետներից։
Ծրագրի ընթացքում կծանոթանաս կոնֆլիկտի և խաղաղության առանցքային թեմաներին, կզարգացնես հաղորդակցման, համագործակցության և կոնֆլիկտների հետ աշխատելու հմտություններդ, կհանդիպես ոլորտի մասնագետների։
Ովքե՞ր կարող են դիմել
ՀՊՄՀ բոլոր ուսանողները՝ անկախ մասնագիտությունից։
Տևողությունը՝ 2 ամիս
Մասնակիցներ՝ 25
Դիմելու վերջնաժամկետը՝ երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 5-ը։
Դիմի՛ր այստեղ https:// frontlineyouth.net։