- Մեդիա > Հայտարարություններ >Մրցույթ՝ հայոց լեզու և հայ գրականություն, քիմիա, մաթեմատիկա առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար
Մրցույթ՝ հայոց լեզու և հայ գրականություն, քիմիա, մաթեմատիկա առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար
11.09.2026
Մրցույթ՝ ՀՀ Երևան մարզի Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի /ավագ դպրոցի/ հայոց լեզու և հայ գրականություն (8 դասաժամ), ԹԳՀԳ (12 դասաժամ), քիմիա (8 դասաժամ), մաթեմատիկա (8 դասաժամ), ՆԶՊ (16 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր աշխատատեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի ոչ աշխատանքային օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2026 թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 14:30-ին, Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ հենակետային վարժարանի շենքում, հասցե՝ ք․ Երևան, Դեղատան 17: Տեղեկությունների համար զանգահարել 010 59-22-72 հեռախոսահամարով: