Մրցույթ՝ Օուլուի համալսարանում սովորելու

15.09.2026

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ Օուլուի համալսարանում (Օուլու, Ֆինլանդիա) բակալավրիատի կրթական ծրագրով սովորելու նպատակով:

Շարժունության տևողությունը 5 ամիս է: Տեղերի քանակը 3-ն է: Շարժունությունը նախատեսվում է 2026-2027թթ. ուս. տարվա 2-րդ կիսամյակում:


Ֆինանսավորում

Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակցին տրամադրվում է ամսական 900 Եվրո դրամաշնորհ, 530 Եվրո ճանապարհածախս, ինչպես նաև 500 Եվրո` վիզայի և ապահովագրության ծախսերը հոգալու համար:


Իրավասության չափանիշները

Դիմողը՝

  • պետք է լինի Օտար լեզուների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության բակալավր 2-րդ և/կամ 3-րդ կուրսի ուսանող;
  •  պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան;

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 22-ը ներառյալ լրացնել դիմում` անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/eoKCN2rpKuHdLVCY8:


Պահանջվող փաստաթղթեր

  •  Տեղեկանք համալսարանից առաջադիմության վերաբերյալ
  •  Անձնագրի պատճեն
  •  Մոտիվացիոն նամակ՝ անգլերեն լեզվով:


Հարցազրույցը անցկացնելու է Օուլուի համալսարանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել  gohar.arakelyan@aspu.am   էլեկտրոնային հասցեին։


*B2 - այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր: Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ: Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին: