Մրցույթ՝ հետազոտական աշխատանք իրականացնելու նպատակով

22.09.2026

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՄՀ-ն հայտարարում է մրցույթ Ռումինիայի  Բրաշովի Տրանսիլվանիա համալսարանում հետազոտական աշխատանք իրականացնելու նպատակով:

Շարժունության տևողությունը 2 ամիս է: Տեղերի քանակը 1-ն է: Շարժունությունը նախատեսվում է 2026-2027թթ. ուս. տարվա 2-րդ կիսամյակում:


Ֆինանսավորում

Ֆինանսավորումը կատարվում է ըստ Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի պայմանների: Մասնակցին տրամադրվում է ամսական 800 Եվրո դրամաշնորհ և 309 Եվրո ճանապարհածախսը հոգալու համար:


Իրավասության չափանիշներ

Դիմողը՝

  • պետք է լինի Ինֆորմատիկայի, մաթեմատիկայի և/կամ երաժշտական կրթության ասպիրանտ կամ հայցորդ,
  •  պետք է տիրապետի անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2* մակարդակին համապատասխան:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ լրացնել դիմում` անցնելով հետևյալ հղումով՝ https://forms.gle/uHa2g3q1dqcNMhQy9 ։


Պահանջվող փաստաթղթեր

  • Տեղեկանք համալսարանից ուսումնառության վերաբերյալ
  •  Անձնագրի պատճեն
  • Մոտիվացիոն նամակ՝ անգլերեն լեզվով։



Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք նամակ գրել  gohar.arakelyan@aspu.am  էլեկտրոնային հասցեին։


*B2-այս մակարդակում կարող եք հասկանալ որոշակի և աբստրակտ թեմաներ՝ ներառյալ ձեր մասնագիտական ոլորտին վերաբերող տեխնիկական տեքստեր: Կարող եք հեշտությամբ հաղորդակցվել տվյալ լեզուն կրողների հետ:

Կարող եք հստակ և մանրակրկիտ արտահայտել Ձեր միտքը լայն թեմաների շուրջ և ներկայացնել ձեր տեսակետը որոշակի թեմայի առավելությունների և թերությունների մասին: